Հա

Քաղաքական

11/08/2018 - 08:10

ՀՀ ԱԽ քարտուղարը ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան՝ Սաջջադիին

ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիին:

«alikonline.ir» - ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիին:

«Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անցնող հանդիպման ընթացքում նշեցի, որ Հայաստանն ու Իրանի Իսլամական Հանրապետութիւնը տարիների ընթացքում ապացուցել են երկուստէք ցանկութիւնը բարձր մակարդակի քաղաքական յարաբերութիւնները պահպանելու ու զարգացնելու, եւ այդ յարաբերութիւնները երբեւէ չեն տուժել նաեւ Հայաստանի կամ Իրանի համար դժւար իրավիճակներում»,- իր ֆէյսբուքեան գրառման մէջ նշել է Հայաստանի անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը:

«Բարձր գնահատելով երկու երկրների ու ժողովուրդների փոխօգնութեան ու փոխգործակցութեան հարուստ պատմութիւնը՝ յոյս յայտնեցի, որ մեր երկրների քաղաքական բարձր մակարդակի յարաբերութիւնները կը նպաստեն նրան, որ ունենանք նաեւ նոյնպիսի բարձր մակարդակի տնտեսական յարաբերութիւններ, ինչն էլ իր հերթին կը նպաստի մեր անվտանգութեան կայունութեանը:

Դեսպան Սաջջադին նոյնպէս խօսեց մեր երկրների բացառիկ բարձր մակարդակի յարաբերութիւնների մասին, ընդգծեց, որ Հայաստանը, լինելով Իրանի միակ քրիստոնեայ հարեւանը, ամենաջերմ ու բարիդրացիական անխախտ յարաբերութիւններ ունեցող գործընկերն է:

Դեսպանը, ողջունելով Հայաստանում տեղի ունեցած թաւշեայ, ոչ բռնի յեղափոխութեան արդիւնքում ձեւաւորւած կառավարութեան ջանքերը երկու երկրների յարաբերութիւններն էլ աւելի խորացնելու ուղղութեամբ եւ կարեւորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ առաջիկայում նախատեսւող այցը ԻԻՀ-ը, պատրաստակամութիւն յայտնեց աջակցելու, որ մեր երկրների համագործակցութիւնն ընդգրկի էներգետիկ, առողջապահական, բնապահպանական, ֆինանսական ու բազում այլ ոլորտներ»,- ասել է Արմէն Գրիգորեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։