Հա

Քաղաքական

11/08/2018

ՀՅԴ-ի համար Հայաստանն ու նրա պետականութիւնը ամէն բանից վեր է, այդպէս է եղել անգամ Տէր-Պետրոսեանի ժամանակ. Հրաչ Վարժապետեանը՝ Աննա Յակոբեանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի տիկին Աննա Յակոբեանը Ֆրանսիայում հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ։

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի տիկին Աննա Յակոբեանը Ֆրանսիայում հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ։ 

ՀՅԴ կենտրոնում կայացած հանդիպման ընթացքում Աննա Յակոբեանին ուղղւած ողջոյնի խօսքում ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կենտրոնական կոմիտէի անդամ Հրաչ Վարժապետեանը խոստացել է տրամադրել հնարաւոր բոլոր կարելիութիւնները՝ թէ մարդուժի, թէ ֆինանսական՝ յաջողեցնելու յեղափոխութեան նպատակը, որի վրայ ժողովուրդը յոյս է դրել։

«Դաշնակցութեան համար Հայաստանն ու Հայաստանի պետականութիւնը վեր է ամէն ինչից։ Այդպէս է եղել անգամ նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի ժամանակ...»,- իր խօսքում նշել է Վարժապետեանը՝ չցանկանալով յիշեցնել «այդ էջերն ու դրա հետեւանքները»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։