Հա

Քաղաքական

12/08/2018 - 08:00

Արման Նաւասարդեան. «Ռուսաստանի հետ յարաբերութիւններում մօտ ապագայում փոփոխութիւններ չեն լինի»

Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը յաջող է ընթանում: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, լրագրողների հետ զրոյցում նման կարծիք յայտնեց արտակարգ եւ լիազօր դեսպան Արման Նաւասարդեանը: Դեսպանը մօտ ապագայում լուրջ փոփոխութիւններ չի տեսնում Ռուսաստանի հետ յարաբերութիւններում, քանի որ դա չի բխում ոչ Ռուսաստանի, ոչ էլ Հայաստանի շահերից:

«alikonline.ir» - Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը յաջող է ընթանում: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, լրագրողների հետ զրոյցում նման կարծիք յայտնեց արտակարգ եւ լիազօր դեսպան Արման Նաւասարդեանը: Դեսպանը մօտ ապագայում լուրջ փոփոխութիւններ չի տեսնում Ռուսաստանի հետ յարաբերութիւններում, քանի որ դա չի բխում ոչ Ռուսաստանի, ոչ էլ Հայաստանի շահերից:

Նաւասարդեանը կարեւորեց Նիկոլ Փաշինեանի՝ սեպտեմբերին նախատեսւող մասնակցութիւնը ՄԱԿ-ի գագաթնաժողովին:

«Շատ եմ կարեւորում մեր իշխանութիւնների կողմից նախատեսւող մասնակցութիւնը Միաւորւած ազգերի կազմակերպութեան գագաթնաժողովին: Դա լինելու է վարչապետ Նիկոլ Փաշինեանի առաջին այցելութիւնն այդ կառոյց եւ, կարծում եմ, որ  այն կունենայ կանխորոշիչ դեր հետագայ քաղաքական զարգացումների համար»,- նշեց Նաւասարդեանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը՝ Նաւասարդեանը կարծիք յայտնեց, որ դա մեծ ազդեցութիւն չի ունենայ Հայաստանի վրայ:

«Օրերս Դոնալդ Թրամփը յայտարարել էր,որ եթէ լինեն պետութիւններ, որոնք կը շարունակեն առեւտրական կամ տնտեսական յարաբերութիւններն Իրանի հետ, ապա ԱՄՆ-ն կը փակի ճանապարհը այդ երկրների հետ բոլոր տեսակի յարաբերութիւններում: Արդեօ՞ք այս յայտարարութիւնը կարող է ազդել այլ պետութիւնների յարաբերութիւնների վրայ, որոնցից մէկը Հայաստանն է: Կարծում եմ, որ Հայաստանի յարաբերութիւններին այլ պետութիւնների հետ Միացեալ Նահանգների վերաբերմունքը եղել է բաւականին մեղմ, մասնաւորապէս՝ Ռուսաստանի հետ մեր յարաբերութիւններին: Միացեալ Նահանգները ըմբռնմամբ են մօտենում նաեւ Իրանի հետ մեր յարաբերութիւններին, քանի որ Հայաստանը, լինելով սահմանակից երկիր եւ շրջափակման մէջ, չի կարող Իրանի հետ չունենալ յարաբերութիւններ: Չեմ կարծում, որ այստեղ լինեն խոշոր փոփոխութիւններ»,- ասաց Նաւասարդեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։