Հա

Քաղաքական

12/08/2018 - 10:10

Դաւիթ Տօնոյեանը ՌԴ ՊՆ Սերգէյ Շոյգուին ներկայացրել է Նախիջեւանեան ուղղութեամբ տիրող իրավիճակը

Երէկ օգոստոսի 11-ին, ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը Մոսկւա կատարած այցի շրջանակներում պաշտօնական հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանութեան նախարար, բանակի գեներալ Սերգէյ Շոյգուի հետ։   

«alikonline.ir» - Երէկ օգոստոսի 11-ին, ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը Մոսկւա կատարած այցի շրջանակներում պաշտօնական հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանութեան նախարար, բանակի գեներալ Սերգէյ Շոյգուի հետ։ Տեղեկացնում է «tet.am»-ը:

Ինչպէս ֆեյսբուքեան էջում յայտնել է ՊՆ մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը, հանդիպման ընթացքում քննարկւել են հայ-ռուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցութեան ընթացիկ խնդիրներն ու առաջիկայ անելիքները։ Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպութիւնների, մասնաւորապէս՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ ծրագրերին։

Անդրադառնալով Հարաւային Կովկասում, Մերձաւոր Արեւելքում եւ ՀԱՊԿ պատասխանատւութեան գօտում տիրող իրավիճակին՝ երկու երկրների պաշտպանութեան նախարարները կարեւորել են փոխադարձ վստահութեան եւ համատեղ ռազմավարական դաշնակցային շահերի վրայ հիմնւած պայմանաւորւածութիւնների հետեւողական կեանքի կոչումը։

Դաւիթ Տօնոյեանն իր գործընկերոջն է ներկայացրել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին, մասնաւորապէս՝ Նախիջեւանեան ուղղութեամբ տիրող իրավիճակը։ Իր հերթին հայկական կողմի խնդրանքով ՌԴ պաշտպանութեան նախարարը ներկայացրել է Սիրիայում տիրող օպերատիւ եւ հումանիտար իրավիճակը։ Պարոն Տօնոյեանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետութեան կողմից Սիրիայի ժողովրդին տեղում համակողմանի մարդասիրական մասնագիտական օժանդակութիւն ցուցաբերելու մտադրութիւնը։

Խօսելով ռազմատեխնիկական համագործակցութեան խնդիրների շուրջ՝ ՀՀ եւ ՌԴ պաշտպանութեան նախարարները կարեւորել են այս ոլորտում առկայ ծրագրերի ժամանակին իրականացումը։

Հանդիպմանը ՀՀ պաշտպանութեան նախարարն իր գործընկերոջը շնորհակալութիւն է յայտնել նաեւ Համաբանակային խաղերի փայլուն կազմակերպման համար եւ շնորհաւորել ՌԴ ԶՈՒ թիմերի գերազանց ելոյթների կապակցութեամբ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։