Հա

Քաղաքական

13/08/2018

Աշոտեանը՝ Կասպեան համաձայնագրի մասին. «Այսուհետ Ադրբեջանը կարող է աւելի մեծ ծաւալով հետազօտել Կասպեան ափեզրը եւ առաւել մեծ քանակութեամբ էներգակիրներ արտահանել»

Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում տեղի ունեցաւ, եւ նա կարող է առաւել մեծ ծաւալով հետազօտել Կասպեան ափեզրը եւ առաւել մեծ քանակութեամբ էներգակիրներ արտահանել ապագայում։

«alikonline.ir» - Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում տեղի ունեցաւ, եւ նա կարող է առաւել մեծ ծաւալով հետազօտել Կասպեան ափեզրը եւ առաւել մեծ քանակութեամբ էներգակիրներ արտահանել ապագայում։

Ինչպէս տեղեկացնում է «tert.am»-ը՝ այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Աշոտեանը՝ անդրադառնալով Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի եւ Ղազախստանի ղեկավարների կողմից ստորագրւած համաձայնագրին՝ Կասպեան ծովի կարգավիճակի վերաբերեալ։

Աշոտեանն առանձնացրել է Հայաստանի համար մի քանի կարեւոր դրոյթներ, որոնք, իր իսկ խօսքերով, մարտահրաւէրներ են պարունակում:

«1. Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում տեղի ունեցաւ, եւ նա կարող է առաւել մեծ ծաւալով հետազօտել Կասպեան ափեզրը եւ առաւել մեծ քանակութեամբ էներգակիրներ արտահանել ապագայում։

2. Տրանսկասպեան գազամուղի կառուցումը, որ կը միացնի Ադրբեջանի եւ Թուրքմենստանի արտահանող ենթակառուցւածքը, կարող է կառուցւել միայն բոլոր հինգ կողմերի համաձայնութեամբ։ Այս դրոյթը խիստ կարեւոր է Ռուսաստանի եւ Իրանի համար։

3. Կասպեան աւազանում կարգելւի երրորդ կողմի ռազմական ներկայութիւնը, ինչը նոյնպէս ձեռնտու է Ռուսաստանին եւ Իրանին։

4. Փաստացի Ռուսաստանն ու Իրանը համաձայնեցին աւելի շատ էներգակիր ռեսուրսներ զիջել Ադրբեջանին ռազմավարական եւ երկարաժամկէտ երաշխիքների դիմաց, ինչը դէ ֆակտօ ամրացնում է մեր հարեւանների միջեւ եղած կապերը։

5. Ներքին քաղաքական արհեստական օրակարգով տարւելը կարող է ծանր նստել մեզ վրայ, եթէ միջազգային հարթակներում տեղի չունենայ ազգային քաղաքական կապիտալի բիւրեղացում եւ կոնսոլիդացիա»,- ընդգծում է Արմէն Աշոտեանը գրառման մէջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։