Հա

Քաղաքական

13/08/2018 - 14:20

Կրկին լարւած է եղել Նախիջեւանի սահմանին. հայկական կողմը պատասխան կրակ է բացել

Երէկ կրկին լարւած է եղել հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանեան հատւածում։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը։

«alikonline.ir» - Երէկ կրկին լարւած է եղել հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանեան հատւածում։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը։

«Նախիջեւանեան ուղղութեամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինւած ուժերը երէկ պատասխանել են կրակով։ Արդիւնքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որեւէ կորուստ»,- գրել է Արծրուն Յովհաննիսեանը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` Նախիջեւանի սահմանում տեղի ունեցած միջադէպից վիրաւորում է ստացել ադրբեջանական ԶՈՒ զինծառայող Իսրաֆիլով Սամիտ Ադալեադ օղլուն։

Յիշեցնենք, որ վերջին շրջանում յատկապէս լարւածութիւն է նկատւում հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատւածում։ Փորձագէտներն այն անւանել են «դիրքային պատերազմ» եւ նշել, որ ադրբեջանական կողմը ընդամէնը բարելաւել է իր դիրքերն իր հատւածում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։