Հա

Քաղաքական

14/08/2018 - 12:05

Փորձագէտ. «Իրանի հետ մեր առեւտուրը կը բարդանայ. պատժամիջոցները կազդեն ՀՀ-ի վրայ»

ԱՄՆ-ի հարցերով փորձագէտ Սուրէն Սարգսեանը կարծում է, որ հարեւան Իրանի դէմ ԱՄՆ-ի՝ վերջերս խստացւած պատժամիջոցներից տուժելու է նաեւ Հայաստանը: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ի հարցերով փորձագէտ Սուրէն Սարգսեանը կարծում է, որ հարեւան Իրանի դէմ ԱՄՆ-ի՝ վերջերս խստացւած պատժամիջոցներից տուժելու է նաեւ Հայաստանը: «Իրանի հետ մեր առեւտուրը բարդանալու է, որովհետեւ պատժամիջոցների են ենթարկւելու անգամ իրանական արտադրութեան գորգերը: Այսինքն, պատժամիջոցներն Իրանի դէմ համատարած են լինելու»,-«Հայելի» մամուլի ակումբում երէկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սուրէն Սարգսեանը:

Նրա խօսքով՝ ՀՀ-ն պէտք է ԱՄՆ-ի հետ բանակցի այնպէս, որ Իրանի դէմ վերջինիս պատժամիջոցների հետեւանքով ՀՀ-ի կրած վնասներն ինչ-որ կերպ փոխհատուցւեն. «Դա կարող է լինել ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրւող արտաքին օգնութեան աւելացման տեսքով, որի ծաւալները ներկայում, աւելի քան երբեւէ՝ ցածր են»:

Փորձագէտը մտավախութիւն ունի, որ Իրանի դէմ ամերիկեան պատժամիջոցներն, ի վերջոյ, լուրջ ազդեցութիւն կունենան ՀՀ-ի վրայ. «Եթէ Իրանի էներգետիկ կազմակերպութիւնները եւս յայտնւեն պատժամիջոցների տակ եւ չկարողանան գործակցել ՀՀ-ի հետ, կարծում եմ՝ էներգետիկ ոլորտում վերանայումներ կը լինեն»:

Ըստ Սուրէն Սարգսեանի՝ պատժամիջոցները սպառնում են նաեւ իրանական բանկերին եւ անհատ ֆինանսաւորողներին, ինչը եւս սպառնալիք է ՀՀ-Իրան էներգետիկ գործակցութեան համար. «Տնտեսական ծրագրերը եւս կարող են յայտնւել պատժամիջոցների տակ: Ուստի, պէտք է խօսել Վաշինգտոնի հետ, որպէսզի Իրանի դէմ պատժամիջոցները չհարւածեն նաեւ Հայաստանին»:

Յարակից լուրեր

  • Իրանում Պակիստանի դեսպանն ԱԳՆ է կանչւել
    Իրանում Պակիստանի դեսպանն ԱԳՆ է կանչւել

    Նախօրէին Սիստան եւ Բալուչիստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողութեան կապակցութեամբ, Իրանում Պակիստանի դեսպան Րաֆաթ Մասուդն այսօր՝ փետրւարի 17-ին ԱԳՆ է կանչւել. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

  • Բերնի Սանդերսը կրկին կառաջադրի թեկնածութիւնը նախագահական ԱՄՆ ընտրութիւններին
    Բերնի Սանդերսը կրկին կառաջադրի թեկնածութիւնը նախագահական ԱՄՆ ընտրութիւններին

    ԱՄՆ Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերսը տեսաուղերձ է ձայնագրել, որում յայտարարել է 2020 թւականի նախագահական ընտրութիւններին առաջադրւելու մտադրութեան մասին: Տեղեկացնում «Tert.am»-ը՝ ռուսական ՏԱԱՍ-ին յղումով:

  • Հնդկաստանը դէմ է հակաիրանական պատժամիջոցներին
    Հնդկաստանը դէմ է հակաիրանական պատժամիջոցներին

    Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջին երէկ՝ փետրւարի 16-ին Եւրոպա մեկնելիս կարճատեւ կանգառ է ունեցել Թեհրանում, որի ընթացքում հանդիպել է քաղաքական հարցերով ԱԳՆ տեղակալ Աբբաս Արաղչիի հետ. փոխանցում է ԻՌՆԱ-ն:

  • «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ
    «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն Իրանի նախկին ԱԳ նախարարների եւ Իրանում հաւատարմագրւած դեսպանների ու օտարերկրեայի դիւանագիտական ներկայացուցիչների մասնակցութեամբ կազմակերպւած հանդիպման ժամանակ անդարադարձել է յետյեղափոխութեան շրջանում Իրանի արատաքին քաղաքականութեանը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։