Հա

Քաղաքական

14/08/2018

Եւգենի Սատանովսկի. «Այսօր ոչ ոք չի կարող կանխատեսել՝ ինչպէս Հայաստանի ղեկավարութիւնը կարձագանգի Իրանի նկատմամբ ամերիկեան պատժամիջոցներին»

ՌԴ Մերձաւոր Արեւելքի ինստիտուտի տնօրէն Եւգենի Սատանովսկին կարծում է, որ Իրանի նկատմամբ ամերիկեան պատժամիջոցների ազդեցութիւնը Հայաստանի տնտեսութեան վրայ դժւար է կանխատեսել, քանի որ յայտնի չէ՝ ինչ քաղաքականութիւն կը վարեն ՀՀ նոր իշխանութիւնները։

«alikonline.ir» - ՌԴ Մերձաւոր Արեւելքի ինստիտուտի տնօրէն Եւգենի Սատանովսկին կարծում է, որ Իրանի նկատմամբ ամերիկեան պատժամիջոցների ազդեցութիւնը Հայաստանի տնտեսութեան վրայ դժւար է կանխատեսել, քանի որ յայտնի չէ՝ ինչ քաղաքականութիւն կը վարեն ՀՀ նոր իշխանութիւնները։ Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ նա ասել է «ՌուսԱրմԻնֆօ»-ի հետ զրոյցում:  

«Այսօր ոչ ոք չի կարող կանխատեսել՝ ինչպէս Հայաստանի ղեկավարութիւնը կարձագանգի Իրանի նկատմամբ պատժամիջոցներին։ Ես կարծում եմ, որ Հայաստանի բնակչութեան կէսն այդ մասին չգիտի։ Դուք ունէք նոր ղեկավարութիւն, որն ունի իր պատկերացումները, թէ ինչպէս պէտք է ապրի Հայաստանը հետագայում»,- ասել է Սատանովսկին։

Մերձաւոր Արեւելքի ինստիտուտի տնօրէնը չի տիրապետում Հայաստանի եւ Միացեալ նահանգների առեւտրային յարաբերութիւնների ամբողջական պատկերին, սակայն կարծում է, որ եթէ ՀՀ իշխանութիւնները հաւատան Իրանի հետ առեւտրի կրճատման հետեւանքով ունեցած կորուստների փոխհատուցման մասին Վաշինգտոնի խոստմանը, ապա սխալւած կը լինեն։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։