Հա

Քաղաքական

14/08/2018 - 13:10

Ռոբերտ Քոչարեանի մամլոյ ասուլիսը տապալւեց

Այսօր, Երեւանի ժամանակով՝ ժամը 12-ին, նախատեսւած էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի մամուլի ասուլիսը, որից առաջ մի խումբ քաղաքացիներ, շրջանցելով անվտանգութեան աշխատակիցներին ներխուժեցին ասուլիսի սրահ՝ յայտարարելով, որ ցանկանում են տապալել մամլոյ ասուլիսը:

«alikonline.ir» - Այսօր, Երեւանի ժամանակով՝ ժամը 12-ին, նախատեսւած էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի մամուլի ասուլիսը, որից առաջ մի խումբ քաղաքացիներ, շրջանցելով անվտանգութեան աշխատակիցներին ներխուժեցին ասուլիսի սրահ՝ յայտարարելով, որ ցանկանում են տապալել մամլոյ ասուլիսը:

Քիչ յետոյ, սրահում ներկայ լրագրողներից մէկը յայտարարեց, որ Քոչարեանը հեռացել է մամուլի ասուլիսի համար նախատեսւած տարածքից:

Յիշեցնենք, որ երէկ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրէական դատարանի դատաւոր Ալեքսանդր Ազարեանը բաւարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի պաշտպանների միջնորդութիւնն ու նրան անյապաղ ազատ արձակեց դատարանի դահլիճից:

Նշենք նաեւ որ, լրագրողների հետ զրոյցում Քոչարեանի պաշտպան Ռուբէն Սահակեանը յայտնել էր, որ դատարանն արձանագրել է, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է եւ չի կարող կալանաւորւել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։