Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 14 Օգոստոսի 2018 13:40

Վիկտոր Սողոմոնեան. «Ասուլիսը չի կայանայ, իշխանութիւնը վախենում է, որ Ռոբերտ Քոչարեանը խօսի»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի ասուլիսը չի կայանայ:

«alikonline.ir» - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի ասուլիսը չի կայանայ:

Այս մասին «tert.am»-ին յայտնեց ՀՀ 2-րդ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնեանը:

«Ինչպէս տեսաք՝ իշխանութիւնը վախենում է, որ Ռոբերտ Քոչարեանը խօսի եւ դրա համար իրենց ակտիւիստներին ուղարկել էին, որ ասուլիսը տապալւի»,- ասաց Վիկտոր Սողոմոնեանը։ 

Յիշեցնենք, որ այսօր նախատեսւած էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի մամուլի ասուլիսը «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում։ Նախքան Քոչարեանի ժամանումը մի խումբ ցուցարարներ ներխուժեցին դահլիճ՝ յայտարարելով, որ իրենց նպատակը ասուլիսը տապալելն է։

Յիշեցնենք նաեւ, որ երէկ Վերաքննիչ քրէական դատարանը բաւարարեց պաշտպանների բողոքը՝ վերացնելով առաջին ատեանի դատարանի որոշումը Քոչարեանին «Մարտի 1-ի» գործով կալանաւորելու վերաբերեալ:

Ռոբերտ Քոչարեանը յուլիսի 26-ին ՀՀ յատուկ քննչական ծառայութիւն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննութեան։ 

Նոյն օրը 2008 թւականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատւածում Երեւանում տեղի ունեցած իրադարձութիւնների վերաբերեալ ՀՀ յատուկ քննչական ծառայութիւնում քննւող քրէական գործով նախաքննութեան ընթացքում ձեռք բերւած ապացոյցների բաւարար համակցութեան հիման վրայ ՀՀ պաշտօնաթող նախագահ Ռոբերտ Քոչարեանին մեղադրանք էր առաջադրւել ՀՀ քրէական օրէնսգրքի 300.1-ին յօդւածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնութեամբ տապալել է Հայաստանի Հանրապետութեան սահմանադրական կարգը։ 

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ