Հա

Քաղաքական

14/08/2018 - 15:50

«Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհութեան բիրտ ճնշում կամ մտքի տեռոր». Ռոբերտ Քոչարեանի գրասենեակի յայտարարութիւնը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասւում է.

«Ինչպէս գիտէք, այսօր, ժամը 12:00 «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում պէտք է կայանար ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի ասուլիսը, որին հրաւիր­ւած էին հայաստանեան բոլոր ԶԼՄ-ները:

«alikonline.ir» - ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասւում է.

«Ինչպէս գիտէք, այսօր, ժամը 12:00 «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում պէտք է կայանար ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի ասուլիսը, որին հրաւիր­ւած էին հայաստանեան բոլոր ԶԼՄ-ները: Ակնկալւում էր, որ ասուլիսի ընթացքում պէտք է արւէին կարեւոր քաղաքական յայտարարութիւններ եւ տրւէին բազմաթիւ հարցերի պատասխան­ներ: Սակայն մի խումբ մարդիկ, ովքեր հանրութեանը քաջա­ծա­նօթ են որպէս մերձիշխանա­կան ակտիւիստներ եւ Նիկոլ Փաշինեանի մտերիմներ ու զինակիցներ, խանգարեցին դրա անցկացմանը եւ տեսախցիկների առաջ էժանագին բեմականացում խաղարկեցին` ներկայանա­լով որպէս «զայրացած ժողովուրդ»: Սո­ցիա­­լա­կան ցանցերում ու մամուլում արդէն յայտնւել են հիմնական «դերասան­ների» անունները, եւ նրանց ով լինելը տեղի ունեցածի պատւիրատուի մասով որեւէ կասկած չի թողնում:

Այսօրւայ` լաւ ծրագրաւորւած ու կազմակերպւած միջադէպը կարելի էր գնահատել որպէս մանր խուլիգանութիւն եւ մեծ ուշադրութիւն չդարձնել դրան: Պարզ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարեանը, այսպէս թէ այնպէս, նոր ասուլիսի կամ հարցա­զրոյցի միջոցով կը հրապարակի իր տեսակէտները քաղաքական ամենաարդիական հարցե­րի վերաբերեալ: Սակայն, հարկ ենք համարում շեշտել, որ տեղի ունեցածն, ըստ էու­թեան, իշխանութեան կողմից արւած ճարահատեալ ու կոպիտ մի փորձ էր խոչընդոտելու քաղաքական ընդդիմախօսների ազատ արտայայտւելու եւ հանրու­թեան հետ լրատւամիջոցների օգնութեամբ շփւելու հնարաւորութիւնը: Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհութեան բիրտ ճնշում կամ` ինչպէս վերջերս ասել էր յայտնի քաղաքական գործիչներից մէկը` մտքի տեռոր:

Այսօրւայ միջադէպը կարծես եկաւ հաստատելու քաղաքական դաշտում եւ հանրութեան շրջանում օրըստօրէ ուժգնացող այն մտավախութիւնները, որ նոր իշխանութիւնները չեն հանդուրժում այլախոհու­թիւնը եւ ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախօսների նկատմամբ: Յատկապէս նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջ անհանգստութիւնների առիթ են հանդիսանում»:  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։