Հա

Քաղաքական

15/08/2018 - 08:30

ՀՀ ԱԳՆ. «Իրանի հետ յարաբերութիւնները ՀՀ-ի համար կենսական են»

ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակի ժամանակաւոր պաշտօնակատար Աննա Նաղդալեանը լրագրողների հետ զրոյցում յայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ յարաբերութիւնները Հայաստանի համար կենսական նշանակութիւն ունեն:

«alikonline.ir» - ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակի ժամանակաւոր պաշտօնակատար Աննա Նաղդալեանը լրագրողների հետ զրոյցում յայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ յարաբերութիւնները Հայաստանի համար կենսական նշանակութիւն ունեն: Գրում է «panarmenia.am»-ը:

«Բնականաբար, վերջին զարգացումները (Իրանի դէմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոների կիրառումը- խմբ.) մտահոգիչ են, բայց Հայաստանը շարունակում է բաց երկխօսութիւն վարել եւ իրանական, եւ գործընթացում ներգրաւած բոլոր կողմերի հետ: Մենք ներկայացնում ենք մեզ յուզող հարցերը եւ դրանցով պայմանաւորւած մեր դիրքորոշումը»,- ասել է Աննա Նաղդալեանը:

Անդրադառնալով Կասպեան դաշինքին՝ Նաղդալեանը նշել է, որ այն վերաբերում է Կասպից ծովի ափամերձ հինգ պետութեան, եւ «հայկական կողմն այստեղ մեկնաբանելու շատ բան չունի»:

«Հայաստանը, բնականաբար, հետեւում է բոլոր այն գործընթացներին, որոնք կարող են ուղղակիօրէն կամ անուղղակիօրէն որոշակի ազդեցութիւն ունենալ մեզ վրայ: Հետագայում կարւեն համապատասխան եզրակացութիւններ»,- ասել է Նաղդալեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։