Հա

Քաղաքական

15/08/2018 - 10:00

Ովքե՞ր էին Քոչարեանի ասուլիսը տապալողները

Ինչպէս արդէն տեղեկացրել ենք, երէկ Երեւանի «Էրեբունի պլազայում» նախատեսւած էր Ռոբերտ Քոչարեանի ասուլիսը։ Այն, սակայն, չկայացաւ։ Մինչ լրագրողները ասուլիսի սրահում սպասում էին Քոչարեանին, սրահ ներխուժեցին մի խումբ ակտիւիստներ եւ տապալեցին ասուլիսը։ 

«alikonline.ir» - Ինչպէս արդէն տեղեկացրել ենք, երէկ Երեւանի «Էրեբունի պլազայում» նախատեսւած էր Ռոբերտ Քոչարեանի ասուլիսը։ Այն, սակայն, չկայացաւ։ Մինչ լրագրողները ասուլիսի սրահում սպասում էին Քոչարեանին, սրահ ներխուժեցին մի խումբ ակտիւիստներ եւ տապալեցին ասուլիսը։ Ռոբերտ Քոչարեանի ասուլիսն այդպէս էլ չկայացաւ․ նա չեկաւ սրահ։ Ակցիայի կազմակերպիչները, ինչպէս պարզւեց, Նիկոլ Փաշինեանի թիմակիցներն էին, այդ թւում՝ «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցութեան անդամներ։ Գրում է «hraparak.am»-ը:

Նրանց մէջ էին Փաշինեանի՝ երկար տարիների վարորդ Ամիգօ Ղուկասեանը, նրա թիմակիցներից Դաւիթ Մկրտչեանը, ով Փաշինեանի հետ մասնակցում էր քայլերթին, Գարեգին Միսկարեանը, ով ՔՊ անդամ է եղել եւ ֆէյսբուքում յայտնի է իր հետաքրքիր, սարկազմիկ գրառումներով, Արարատ Միրզոյեանի գրասենեակի նախկին ղեկավար Վահան Կոստանեանը, ով ՀՀ ԱԺ-ում Միրզոյեանի օգնականն էր եւ յայտնի դարձաւ յատկապէս տարկետման իրաւունքի դեմ ակցիաներից եւ այլն:

Այսօրւայ ակցիայի կազմակերպիչներից էր նաեւ նոյն այդ տարկետման իրաւունքի դէմ պայքարից յայտնի դարձած Դաւիթ Պետրոսեանը։ Ասուլիսի սրահ ներխուժողների մէջ նկատելի էին նաեւ մի խումբ ակտիւիստներ, որոնք որոշ ժամանակ առաջ պայքարում էին Տարոն Մարգարեանի դէմ եւ նոյն կերպ քաղաքապետարան էին ներխուժել եւ այնտեղ էին ակցիաներ իրականացնում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։