Հա

Քաղաքական

16/08/2018 - 08:00

Ակնայից դէպի արեւելք՝ դիրքերի միջեւ չէզոք գօտում Ադրբեջանի քաղաքացու դի է յայտնաբերւել

Արցախի Հանրապետութեան ռազմագերիների, պատանդների եւ անյայտ կորածների հարցերով պետական յանձնաժողովը տեղեկացնում է, որ Արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում՝ զինւած ուժերի դիրքերի միջեւ ընկած չէզոք գօտում Ադրբեջանի բնակչի դի է յայտնաբերւել:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան ռազմագերիների, պատանդների եւ անյայտ կորածների հարցերով պետական յանձնաժողովը տեղեկացնում է, որ Արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում՝ զինւած ուժերի դիրքերի միջեւ ընկած չէզոք գօտում Ադրբեջանի բնակչի դի է յայտնաբերւել: Փոխանցում է «yerkir.am»-ը:

Դին յայտնաբերւել է օգոստոսի 12-ին, Արցախի Հանրապետութեան եւ Ադրբեջանի սահմանի Ակնա բնակավայրից դէպի արեւելք ընկած հատւածում, կողմերի զինւած ուժերի դիրքերի միջեւ չէզոք գօտում:

Օգոստոսի 15-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտէի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի միջնորդութեամբ, Արցախի Հանրապետութեան եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութեան համաձայն, իրականացւել է մարմինը չէզոք գօտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։