Հա

Քաղաքական

17/08/2018

Ռոբերտ Քոչարեան. «Մենք պարզապէս ջախջախել ենք մեղադրանքը, քարը քարի վրայ չենք թողել»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեանը տւած բացառիկ հարցազրոյցում անդրադարձաւ շարք հարցերի: Նախ հարցին, թէ արդեօ՞ք կարծում է, որ իր անձի դէմ արտայայտւողների մթնոլորտ է ձեւաւորւել, Քոչարեանը նշեց, որ չի կարծում, թէ իր դէմ շատ մարդիկ են տրամադրւած:

«alikonline.ir» - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեանը տւած բացառիկ հարցազրոյցում անդրադարձաւ շարք հարցերի: Նախ հարցին, թէ արդեօ՞ք կարծում է, որ իր անձի դէմ արտայայտւողների մթնոլորտ է ձեւաւորւել, Քոչարեանը նշեց, որ չի կարծում, թէ իր դէմ շատ մարդիկ են տրամադրւած: Ըստ Քոչարեանի, նրանք ագրեսիւ փոքրամասնութիւն են իրենցից ներկայացնում, դրանց մէջ յեղափոխական ակտիւիստներ են ու այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ իր դէմ են եղել: Ի վերջոյ, ըստ երկրորդ նախագահի, ընտրութիւններում իրեն դէմ է արտայայտւել ընտրողների 36 տոկոսը, եւ հէնց դրանց մէջ են իր դէմ տրամադրւած մարդիկ:

Սակայն, ըստ Քոչարեանի,  շատ շատերն են գոհունակութեամբ յիշում այն տարիները, երբ ինքը նախագահ է եղել:

Հարցին, թէ ինչը  պատճառ դարձաւ դատարանից ազատ արձակման համար, Քոչարեանը պատասխանեց. «Մենք պարզապէս ջախջախել ենք մեղադրանքը, քարը քարի վրայ չենք թողել: Սա այն դէպքն է, երբ ամբողջ մեղադրանքը կառուցւածք է եղել կեղծ եզրակացութիւնների վրայ: Դատարկ ցուցմունքներ, որեւէ բան չկայ: Գործում որեւէ գաղտնիք չկայ, սակայն ըստ օրէնքի, կան նախաքննական գաղտնիքներ եւ չեմ  կարղ շատ բաների մասին բարձրաձայնել»:

Քոչարեանը յորդորեց լրագրողներին պնդել եւ պահանջել իրաւապահ մարմիններից, որ  ամբողջ գործընթացը թափանցիկ լինի, նախաքննական գաղտնիքը հանեն, որպէսզի պաշտպանւող կողմը բարձրաձայն խօսի ամէն ինչի մասին:

«Եւ դուք այդ ժամանակ դա կը տեսնէք, որ շինծու գործ է, քաղաքական հետապնդումով պայմանաւորւած»,- ասաց Քոչարեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։