Հա

Քաղաքական

18/08/2018 - 11:30

ԿԸՅ. «Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնները կը կայանան սեպտեմբերի 23-ին»

Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: 

«alikonline.ir» - Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: 

Այս մասին այսօր որոշւեց Կենտրոնական ընտրական յանձնաժողովում նիստի ժամանակ, որի օրակարգում էին Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնների օրւայ հրապարակման հարցն ու ընտրութիւնների նախապատրաստման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացոյցի հաստատումը: Գրում է «tert.am»-ը:

Լրագրողների հետ զրոյցում ԿԸՅ քարտուղար Արմէն Սմբատեանն ասաց, որ Երեւանի աւագանու ընտրութիւններին մասնակցելու համար յայտերի ընդունման վերջնաժամկէտը սեպտեմբերի 3-ն է, ինչ վերաբերում է քարոզարշաւին, ապա Սմբատեանն ասաց, որ արտահերթ ընտրութիւնների ժամանակ քարոզարշաւի ժամկէտը կրճատւում է. «Քարոզարշաւը կը մեկնարկի սեպտեմբերի 10-ին եւ կաւարտւի սեպտեմբերի 21-ին»: 

Հարցին, թէ կուսակցութիւնները կը հասցնեն տեղաւորւել սահմանւած ժամկէտում, Սմբատեանն ասաց, որ կուսակցութիւնների համար պարզ էր, որ տեղի են ունենալու արտահերթ ընտրութիւններ, հետեւաբար կուսակցութիւններն իրենց նախապատրաստական աշխատանքները սկսել են աւելի շուտ:

«Մինչեւ օգոստոսի 29-ը կարող են ԿԸՅ ներկայացնել մասնակցութեան փաստաթղթերը, իսկ գրանցման վերջնաժամկէտը սեպտեմբերի 3-ն է»,- ասաց նա: 

Հարցին, թէ ինչով է տարբերւում այս ընտրութիւնները, Սմբատեանն ասաց, որ նոր քաղաքական պլատֆորմ է, եւ առաւել հետաքրքիր ընտրութիւններ են սպասւում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։