Հա

Քաղաքական

18/08/2018

Փաշինեանի արտաքին քաղաքականութեան հարիւր օրերը. ինչպիսի՞ ափերի մօտ է լողում Հայաստանը

Հայաստանի նոր իշխանութիւնները կառավարման առաջին օրերից յայտարարել են, որ երկիրը հայամէտ քաղաքականութիւն է վարելու արտաքին դաշտում։ Բայց երկրի արտաքին քաղաքական վեկտորի մասին վէճերը մինչեւ հիմա չեն դադարում։ Չէ՞ որ չի յաջողւել հասնել գործընկերների վստահութեանը, ամէնից շատ դա արտացոլւում է հայ-ռուսական յարաբերութիւններում։

«alikonline.ir» - Հայաստանի նոր իշխանութիւնները կառավարման առաջին օրերից յայտարարել են, որ երկիրը հայամէտ քաղաքականութիւն է վարելու արտաքին դաշտում։ Բայց երկրի արտաքին քաղաքական վեկտորի մասին վէճերը մինչեւ հիմա չեն դադարում։ Չէ՞ որ չի յաջողւել հասնել գործընկերների վստահութեանը, ամէնից շատ դա արտացոլւում է հայ-ռուսական յարաբերութիւններում։ Գրում է «Sputnik» Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհեանը:

 

Իրավիճա՞կ է փոխւել

Չնայած Ռուսաստանի հետ մտերիմ ընկերութեան եւ համագործակցութեան հաւատարմութեան մասին Հայաստանի նոր իշխանութիւնների հաւաստիացումներին` վերջին աւելի քան երեք ամիսների ընթացքում այդ երկրի հետ յարաբերութիւնները (մեր ռազմավարական դաշնակցի եւ գործընկերոջ) անփոյթ ձեւով են զարգացել։

Եւ թէեւ Նիկոլ Փաշինեանն աշխատանքային առաջին այցով հէնց Ռուսաստան է մեկնել (Սոչի)` Եւրասիական տնտեսական բարձրագոյն խորհրդի նիստին մասնակցելու համար, սակայն հէնց հիմա երկու երկրների յարաբերութիւններում ինչ-որ բան այն չէ։

Ռուսաստանում բաւական սեւեռուն, բայց միեւնոյն ժամանակ անկանխակալ հետեւել են Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին. ե՛ւ կոռուպցիայի դէմ պայքարին, ե՛ւ խուզարկութիւններին, ե՛ւ միջազգային ասպարէզում երկրի նոր ղեկավարութեան արտաքին քաղաքական վեկտորին։

Բայց երկու դաշնակիցների փոխյարաբերութիւններում խնդիրներ կան, եւ դրանից ոչ մի տեղ չես փախչի։ Բաւական է յիշել Փանիկ գիւղի մօտ 102-րդ ռազմակայանի զօրավարժութիւնների հետ կապւած պատմութիւնը եւ վարչապետ Փաշինեանի ոչ այնքան հասկանալի մեկնաբանութիւնը, որ ռուսական ռազմակայանի մասին պայմանագրի որոշ կէտեր պէտք է վերանայւեն։

Բայց չէ՞ որ ի սկզբանէ հասկանալի է եղել, որ դա եղել է բացայայտ սադրանք` ուղղւած հայ-ռուսական համագործակցութեան դէմ, ինչպէս ասել է հէնց Փաշինեանը։ Չէ՞ որ Փանիկ գիւղի մօտ անցկացևած զօրավարժութիւններն առաջինը չէին։ Բնակիչներին նախօրօք գիւղապետարանի միջոցով նախազգուշացրել են զօրավարժութիւնների մասին, եւ ոչ մի խնդիր չի ծագել։ Աւելի ճիշտ կը լինէր հարց տալ. ո՞վ է ջանքեր գործադրել, որպէսզի այս անգամ հերթական զօրախաղերի մասին ծանուցումը չհասնի Փանիկ համայնքի ղեկավարութեանը եւ բնակչութեանը։

Այնուհետեւ տեղի ունեցաւ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովի հետ կապւած պատմութիւնը, որին մեղադրում են 2008 թւականի մարտի դէպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար, ինչը չէր կարող չանդրադառնալ կազմակերպութեան հեղինակութեան վրայ։ Դժւար էր ենթադրել, որ կազմակերպութեան հեղինակութեան հետ չար կատակ կը խաղայ հէնց Հայաստանը, որի ներկայացուցիչը զբաղեցնում է գլխաւոր քարտուղարի պաշտօնը (ընդ որում, թեկնածութիւնը բաւական երկար է համաձայնեցւել)։

Չէ՞ որ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար Թուրքիայի սահմանի պաշտպանութիւնն է եւ սպառազինութիւնը, որը, որպէս կազմակերպութեան անդամի, տրամադրւում է ներքին շուկայական գներով, այսինքն աւելի էժան, քան որեւէ մէկին։ Իմաստ ունի՞ յիշեցնել արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի եւ հրադադարի ռեժիմ հաստատելու գործում Ռուսաստանի դերի մասին։

Բայց ինչ-որ բան այնպէս չգնաց։ Այդ մասին վկայում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովի յայտարարութիւնը, որը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ այդքան կոշտ արձագանգեց Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։

«Վերջին օրերի իրադարձութիւններն ակնյայտօրէն խախտում են նման դրական տրամադրւածութիւնը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարութեան վերջին յայտարարութիւններին այն մասին, որ նա մտադրութիւն չունի կազմակերպել իր նախորդների հետապնդումները քաղաքական դրդապատճառներով»,- ասաց Լաւրովը։

Երեւում է` Հայաստանի ղեկավարութեան պահւածքում իսկապէս նկատւել է ինչ-որ տագնապալի ու անտրամաբանական բան, եթէ Լաւրովը, որը սովորաբար չափազանց զուսպ է իր արտայայտութիւններում, հանդէս է եկել նոր իշխանութիւններին ուղղւած կտրուկ քննադատութեամբ։

Բայց չէ որ Հայաստանի համար Ռուսաստանը սովորական ընկեր ու դաշնակից չէ։ Նաեւ գործընկեր է տնտեսական միութիւնում (ԵԱՏՄ) եւ ռազմական դաշինքում (ՀԱՊԿ)։ Աւելին, Ռուսաստանն այդ կազմակերպութիւնները ստեղծելու նախաձեռնողն է եւ, ինչպէս ընդունւած է ասել, դրանց լոկոմոտիւը։ Ուստի նրան չէր կարող չհետաքրքրել այն, թէ ինչպէս են իրենց դրսեւորում կազմակերպութեան անդամները միջազգային քաղաքական հետնաբեմերում։

 

Ընկերների ու դաշնակիցների աջակցութիւնը կաղում է

Այդ առումով առաւել քան անհասկանալի է դառնում «Վեհանձն գործընկեր 2018» զօրավարժութիւնների հետ կապւած դէպքը, որն անցկացւեց Վրաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքոյ։ 

Հայաստանը, իմանալով երկու ռազմական դաշինքների փոխյարաբերութիւնների մասին (ՆԱՏՕ եւ ՀԱՊԿ), Հիւսիսատլանտյան դաշինքի զօրավարժութիւններին ուղարկեց իր զինւորականներին։ Եւ կարեւոր չէ, որ մեկնեցին միայն չորս սպաներ։ Կարեւորն այն է, որ զօրավարժութիւնների նպատակն էր ճնշում գործադրել Ռուսաստանի, Աբխազիայի եւ Հարաւային Օսեթիայի վրայ։ Ամէն դէպքում, հէնց այդպէս են գնահատել «Noble Partner»-ի առաջադրանքները Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութիւնում։ Ի դէպ, նախարարութիւնը, ի դէմս պաշտօնական ներկայացուցչի, տարակուսանք է յայտնել այդ միջոցառմանը Ռուսաստանի գործընկերների մասնակցութեան կապակցութեամբ։

Հայաստանի մասնակցութիւնը ՆԱՏՕ-ի զօրավարժութիւններին, որտեղ զօրահրապարակով անցել են թուրք եւ ադրբեջանցի զինւորները, քաղաքական գործօն է, որից ոչ մի տեղ չես փախչի։

Չի կարելի մոռանալ, որ տարածաշրջանում Հայաստանի որոշ հարեւաններ բոլորովին բարեկամական երկրներ չեն, Հանրապետութիւնն այդքան շատ դաշնակիցներ ու գործընկերներ չունի, որոնց հետ կարող է նորմալ փոխշահաւէտ յարաբերութիւններ կառուցել։

Միաժամանակ, ՀՀ բարձրաստիճան պաշտօնեաները եւ դիւանագէտները պատշաճ պատասխան չտւեցին ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզի վերջին յայտարարութեանը` Իրանի հետ Հայաստանի առեւտրատնտեսական յարաբերութիւնների մասին։

Դիւանագէտի ասածից յանկարծ պարզւեց, որ այսուհետեւ հայ գործարարները իրանցի գործընկերների հետ գործարք կնքելուց առաջ պէտք է խորհրդակցեն ԱՄՆ-ի դեսպանատան հետ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։