Հա

Քաղաքական

19/08/2018

Լեւոն Տէր-Պետրոսեանը «ձեռքերը լւանում է». ՀԱԿ-ը չի մասնակցի Երեւանի աւագանու ընտրութիւններին

Կոնգրեսը յայտարարում է, որ սկսում է նախապատրաստութիւնը յեղափոխութեան եզրափակիչ փուլին՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրութիւններին։

Հայ Ազգային Կոնգրեսը չի մասնակցի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի աւագանու ընտրութիւններին: Այս մասին ասւած է կուսակցութեան տարածած յայտարարութեան մէջ։

«alikonline.ir» - Կոնգրեսը յայտարարում է, որ սկսում է նախապատրաստութիւնը յեղափոխութեան եզրափակիչ փուլին՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրութիւններին։

Հայ Ազգային Կոնգրեսը չի մասնակցի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի աւագանու ընտրութիւններին: Այս մասին ասւած է կուսակցութեան տարածած յայտարարութեան մէջ։ Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

«Ինչպէս յայտնի է ս.թ. սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երեւանի կառավարման բարձրագոյն մարմնի՝ Աւագանու արտահերթ ընտրութիւններ։ Հայաստանում ընթացող յեղափոխական գործընթացները, սակայն, էապէս փոխում են այդ ընտրութիւնների քաղաքական բովանդակութիւնն ու նշանակութիւնը։ Ստեղծւած իրավիճակում դրանցով Երեւանի կառավարման խնդիրը չէ, որ լուծւում է։

Մի կողմից այն պէտք է դիտարկել որպէս կարեւորագոյն փուլ՝ գլխաւոր խնդրի՝ Ազգային ժողովի ազատ, արդար, լիովին ժողովրդավարական ընտրութիւնները նախապատրաստելու առումով, միւս կողմից՝ որպէս վստահութեան քւէ յեղափոխութեան արդիւնքում ձեւաւորւած իշխանութեանը՝ մարտիմէկեան ոճրագործութեան ամբողջական բացայայտման եւ ոճրագործներին պատասխանատւութեան ենթարկելու, աւազակապետական յանցաւոր համակարգի կազմաքանդման, կոռուպցիան արմատախիլ անելու եւ Հայաստանում լիակատար ժողովրդավարութիւն հաստատելու խնդիրները լուծելու նպատակով։ Հիմնւելով նշւած փաստարկումների վրայ, Հայ Ազգային Կոնգրեսը որոշում է չառաջադրւել Երեւանի աւագանու առաջիկայ ընտրութիւններին՝ ի աջակցութիւն ապրիլեան յեղափոխութիւնը առաջնորդած ուժի որդեգրած քաղաքական գծի»,- ասւած է յայտարարութեան մէջ։ 

Միեւնոյն ժամանակ, Կոնգրեսը յայտարարում է, որ սկսում է նախապատրաստութիւնը յեղափոխութեան եզրափակիչ փուլին՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւններին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։