Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 20 Օգոստոսի 2018 08:35

Սենոր Հասրաթեան. «Ադրբեջանական բանակն արդէն այն չէ, ինչ եղել է 25 տարի առաջ»

Արցախի ՊԲ մամուլի խօսնակ Սենոր Հասրաթեանն իր ֆէյսբուքեան էջում, գրել է.

«Արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկւող անյաջող նախայարձակ գործողութիւններին զուգահեռ ընդգծւած ակտիւութիւն է նկատւում նաեւ քարոզչական ճակատում:

«alikonline.ir» - Արցախի ՊԲ մամուլի խօսնակ Սենոր Հասրաթեանն իր ֆէյսբուքեան էջում, գրել է.

«Արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկւող անյաջող նախայարձակ գործողութիւններին զուգահեռ ընդգծւած ակտիւութիւն է նկատւում նաեւ քարոզչական ճակատում:

Յատկանշական է, որ այդ գործընթացին ներգրաււում են ոչ միայն հարեւան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատւաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլեւ շատ յաճախ բանակի ղեկավարութիւնն ու ենթակայ զօրամիաւորումների հրամանատարները:

Աւելին, ծաւալւող քարոզչութեան առանձնայատկութիւնը կայանում է նրանում, որ վերջիններիս կողմից միտումնաւոր կերպով փորձ է արւում շփման գծում նախ՝պարբերաբար իրենց իսկ սադրած սրացումների մեղքը բարդել հայկական կողմի վրայ, իսկ այնուհետեւ հանրութեանը մատուցել, թէ ինչպէս է այդ ամէնին «հերոսաբար» դիմագրաւում իրենց «փառաւոր» բանակը:

Բոլորովին վերջերս ադրբեջանական լրատւամիջոցներից մէկին տւած հարցազրոյցում զօրամիաւորման հրամանատար Խագանի Ջաբրայիլովը, նոյն ոճով մեղադրանք ներկայացնելով հայկական կողմին, գնաց աւելի հեռուն եւ ոչ աւել, ոչ պակաս կատարեց հետեւեալ ամպագորգոռ յայտարարութիւնը. «Բնականաբար առայսօր մեր ոխերիմ թշնամին չի կարողացել որեւէ անգամ հասնել իր նպատակին: Ադրբեջանական բանակն արդէն այն չէ, ինչ եղել է 25 տարի առաջ.... Ներկայ պահին մեր զինանձնակազմի բարոյահոգեբանական ոգին անչափ բարձր է եւ սպասում է Գերագոյն գլխաւոր հրամանատարի մարտական հրամանին...»:

Չթերագնահատելով թշնամական բանակի հնարաւորութիւնը, այդուհանդերձ, արժէ Բաքւի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողութիւնների գնահատականը որոշւում է խրամատում, այլ ոչ թէ բարձրագոչ յայտարարութիւններով... Իսկ առայսօր խրամատում կատարւածը չկրկնւելու համար առնւազն ձեզ պէտք է ունենալ յիշողութիւն եւ եղածը չգերագնահատելու խոհեմութիւն: Հակառակ դէպքում պրն. Ջաբրայիլով հաւանականութիւնը շատ մեծ է, որ կրկին կարող է յայտնւես նոյն այն վիճակում, ինչպիսինն անձամբ քո մաշկի վրայ զգացել ես եւ 1992-ից 94 թւականներին եւ դրանից յետոյ ընկած ժամանակահատւածում»:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ