Հա

Քաղաքական

20/08/2018 - 12:30

ՀՀ-ում իշխանութիւնը ո՞ւմ է պատկանում՝ հրապարակի՞ն, թէ՞ հայ ժողովրդին

Օգոստոսի 17-ին տեղի ունեցաւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի երկար սպասւած ելոյթը, որն, ըստ էութեան, ամփոփելու էր նրա վարչապետութեան 100 օրը: Այն, որ այդպէս էլ որեւէ լուրջ զեկոյց ու հաշւէտւութիւն արւածի ու չարւածի մասին չհնչեց, նոյնքան սպասելի էր, որքան այն, որ վարչապետն, իրեն հարազատ հռետորաբանութեամբ, պարզապէս կը տաքացնի հաւաքւածներին, կալեկոծի 100 օր առաջ նրանց մօտ յորդացած բուռն զգացումները՝ անընդհատ ներշնչելով, որ ամէն ինչ լաւ է լինելու, որովհետեւ «դուք՝ Հայաստանի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներդ, արդէն յաղթել էք»:

ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉԵԱՆ

 

Օգոստոսի 17-ին տեղի ունեցաւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի երկար սպասւած ելոյթը, որն, ըստ էութեան, ամփոփելու էր նրա վարչապետութեան 100 օրը: Այն, որ այդպէս էլ որեւէ լուրջ զեկոյց ու հաշւէտւութիւն արւածի ու չարւածի մասին չհնչեց, նոյնքան սպասելի էր, որքան այն, որ վարչապետն, իրեն հարազատ հռետորաբանութեամբ, պարզապէս կը տաքացնի հաւաքւածներին, կալեկոծի 100 օր առաջ նրանց մօտ յորդացած բուռն զգացումները՝ անընդհատ ներշնչելով, որ ամէն ինչ լաւ է լինելու, որովհետեւ «դուք՝ Հայաստանի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներդ, արդէն յաղթել էք»:

Վարչապետը սակայն սպասւածից աւելի ոգեւորւեց եւ եթէ ապագայի առումով որեւէ բան էլ ասաց, ապա այն, որ այլեւս ՀՀ-ում իշխանութեան բարձրագոյն որեւէ մարմին չկայ, քան հրապարակում հաւաքւած ժողովուրդը, որն իր որոշումներով կառավարելու է երկիրը: Ի՞նչ է սա…Երկար-բարակ չվերլուծելու համար, միանգամից ասենք՝ յայտարարութիւն է ամբոխվարութեամբ երկիրը կառավարելու մասին: Այն որ ՀՀ-ում իշխանութիւնը պատկանում է ժողովրդին, արձանագրւած է նաեւ Սահմանադրութեան մէջ, բայց վարչապետի պատկերացմամբ ժողովուրդն այլ մեխանիզմով (ոչ Սամանադրութեամբ նախատեսւող) պէտք է իրականացնի իր իշխանութիւնը եւ դրանում է նա տեսնում «տեղի ունեցած յեղափոխութեան առանցքային իմաստը»: Մէջբերենք վարչապետի խօսքը. «Եւ հիմա ուզում եմ ասել, թէ դա ինչ է նշանակում. գործնականում դա նշանակում է, որ յեղափոխական այս հրապարակը, յեղափոխական Հանրապետութեան հրապարակը, հռչակւում է որպէս ժողովրդական իշխանութեան բարձրագոյն մարմին: Սա նշանակում է, որ կառավարութիւնն ինչպէս ձեւաւորւել է այս հրապարակում, կառավարութիւնը սրանից յետոյ հաշւետու է այս հրապարակին, եւ սրանից յետոյ կառավարութիւնը ենթարկւում է այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կեանքի, տնտեսական կեանքի կարեւորագոյն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հաւաքւենք այս հրապարակում եւ կառավարութեանը լիազօրենք իրականացնել այս կամ այն գործողութիւնը կամ կառավարութեանն արգելենք իրականացնել այս կամ այն գործողութիւնը»:

Ի սէր Աստծոյ, սա ի՞նչ է: Ինչպէս կարող է պետական իշխանութեան առաջին դէմքը, ով վերջին հաշւով ընտրւել է այդ պաշտօնում երկրի բարձրագոյն օրէնսդիր մարմնի՝ խորհրդարանի կողմից, յայտարարի, որ չկայ պետութիւն, չկան իշխանութեան մարմիններ ու ինստիտուտներ: Նրա ասացը փաստացի դա է: Ըստ վարչապետի կայ իշխանութեան մեկ մարմին, որը պէտք է որոշում կայացնի. հրապարակում հաւաքւած ժողովուրդը: Սրանից հետեւում է, թէ Հանրապետութեան հրապարակում գտնւում է ամբողջ ազգը, ողջ հայ ժողովուրդը տեղաւորւել է այդ հրապարակում եւ միաձայն հաստատում է վարչապետի ամէն ասածը: Իհարկէ, այդպէս չէ, դա հայ ժողովդրի մի հատւածն է, որը սատարում է նոր իշխանութիւններին և վարչապետն էլ, ով ասում է, թէ Հայաստանում իշխանութիւնը պատկանում է ժողովրդին, փաստացի նկատի ունի այդքան մարդու: Յարգելի վարչապետ, եթէ մարզահամարգային համալիրում Արմէնչիկի համերգն անցնում է լեփ-լեցուն դահլիճում, դա դեռ չի նշանակում, որ ամբողջ ազգը Արմէնչիկ է սիրում ու լսում:

Իսկ, կը ներէք, եթէ ժողովրդի մնացեալ մասը, որ չի իջնում հրապարակ եւ ունի տարաձայնութիւններ, մտահոգութիւններ, այլ առաջարկներ ու բանաձեւեր, կամ գոնէ ուզում է քննարկել, քւէարկութիւնից առաջ խորամուխ լինել հարցերի մէջ, ինչպէ՞ս է քւէարկելու, ինչպէ՞ս է իր կողմն ու դէմն արտայայտելու: Այսինքն, եթէ իշխանութեան հրաւիրած նման հանրահաւաքներին ես չեմ մասնակցում ու չեմ քւէարկում, յայտնւում եմ լուսանցիքց դուրս. իմ երկրում իշխանութիւնը պատկանում է հայ ժողովրդին, բայց ոչ ինձ…Այստեղ կայ եւս մէկ կարեւոր հարց. եթէ վարչապետը յայտարարում է, թէ բոլոր կարեւոր հարցերը որոշելուց պէտք է հաւաքւենք ու արտայայտենք մեր տեսակէտը, շատ լաւ հասկանում է, որ հրապարակի ժողովուրդը տարւած է իր անձով, փառաբանում է իրեն եւ ինքն ինչ ասում է /իսկ ասելն էլ հարցում չէ, այլ յորդոր/ միայն կողմ են քւէարկում ու գոռում՝ «Կեցցէ կեսարը» / եթէ երէկ ասէր, որ այսինչի վիզը հիմա գելիոտինով թռցնելու ենք, որովհետեւ ինքը վատն է, կասէին՝ այո/:

Եթէ օրինակ է բերում հին Յունաստանն ու Աթենքը, ապա այնտեղ կարծիք յայտնելու եւ բանավիճելու հնարաւորութիւն գոնէ կար, իսկ այստեղ վարչապետը հաւաքում է իր կողմնակիցներին հրապարակում ու ասում՝ դուք էք ժողովուրդը, առանց մոռանալու, որ նրանք ժողովրդի մի մասն են, բայց ոչ ողջ ժողովուրդը…Ու հայ հասարակութեան մի մասը, որն իր կրթութեամբ ու անցած ճանապարհով սովոր չէ ամէն մի բարձրագոչ ասւած բանի միանգամից համաձայնւել, այս երկրի ու պետութեան խորթ զաւակն է: Չէ, սա ժողովրդավարութիւն չէ. սա նշանակում է՝ դու ունես կողմնակիցների մի բանակ, որին ուզում ես տաք պահել, ոգեւորել իրեն հաճոյ մտքերով՝ հարկ եղած դէպքում, որպէս գործիք, որպէս շանտաժ՝ քեզ հակառակ քաղաքական հայեացքներ ունեցողների /լինեն նրանք խորհրդարանում, թէ ոչ/ նկատմամբ: Սա ամբոխվարութիւն է. ժողովրդի այն մասի կողմից, որը տեղաւորւում է հրապարակում:

Կարծիքի պարտադրանք մնացեալին, ովքեր գտնւում են հրապարակից դուրս՝ տանը, իրենց աշխատավայրում, ստեղծագործական արարումների մէջ ու ոչ մէկից վատ քաղաքացի չեն: Եթէ նրանց խօսքը լսելի չեղաւ, եթէ նրանց հետ խօսեցին շանտաժի լեզւով ու նրա անկեղծ, գրագէտ հարցադրումների տակ ծախւածութիւն ու դաւաճանութիւն տեսան, մի օր Հայաստանում իրոք կը մնայ մի հրապարակ ժողովուրդ: Այդ դէպքում այլեւս կարեւոր չի լինի՝ թէ ՀՀ-ում իշխանութիւնն ում է պատկանում:

«yerkir.am»

Յարակից լուրեր

  • Ասք 800 հազար անբանի, 350 հազար ճռռացողի եւ վարչապետի տւայտանքների մասին
    Ասք 800 հազար անբանի, 350 հազար ճռռացողի եւ վարչապետի տւայտանքների մասին

    Եթէ մարդ չգիտենայ, թէ գործազրկութեան համար ինչքան նպաստ է ստանում մէկ ընտանիքը, Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան նկատմամբ կը լցւի անհուն երախտագիտութեամբ. ուրիշ այդ ո՞ր պետութիւնն է բնակչութեան գրեթէ 30 տոկոսին (ըստ վարչապետ Փաշինեանի՝ 800 հազար մարդ) վճարում գործազրկութեան նպաստ: 

  • Դատելով Նիկոլ Փաշինեանի խօսքերից` նա լուծման ձեւերը դեռ այնքան էլ չի պատկերացնում
    Դատելով Նիկոլ Փաշինեանի խօսքերից` նա լուծման ձեւերը դեռ այնքան էլ չի պատկերացնում

    Քանի որ մեր յարգարժան վարչապետի պաշտօնակատարը 800,000 «պորտաբոյծների» մասին կարեւոր յայտնագործութիւն արեց, երէկ էլ մեծ մասդ հասցրեցիք ձեր կարծիքը դրա մասին բուռն արտայայտել, մի քանի միտք էլ ես ձեր հետ կիսւեմ։

  • Հայ քաղաքական կեանքի մենակը կամ «մեղաւոր է դաշնակցութիւն»
    Հայ քաղաքական կեանքի մենակը կամ «մեղաւոր է դաշնակցութիւն»

    Հերթական ընտրութիւններն են անկախ Հայաստանի պատմութեան մէջ եւ ինչպէս բոլոր ընտրութիւններից առաջ, սկսւել է Դաշնակցութեան դէմ հակաքարոզչութիւնը… Քաղաքական պայքարի տեսակէտից գուցէ տարօրինակ բան չկայ, ցաւալին այն է, որ Դաշնակցութեանը մերժելու մտասեւեռումը մղում է նսեմացնել մեր ազգային արժէքները, ոչ հեռաւոր անցեալի պատմութիւնն ու հերոսական էջերը՝ վերջին 100 տարւայ ազգային ձեռքբերումները, առանց որոնց, որպէս ազգային-պետական հաւաքականութիւն այսօր չէինք լինի:

  • Ինչպէ՞ս խօսել հայրենադարձութեան մասին, եթէ հայրենադարձութեան հայեցակարգ չկայ. Ռուզաննա Առաքելեանի հարցը` Փաշինեանին
    Ինչպէ՞ս խօսել հայրենադարձութեան մասին, եթէ հայրենադարձութեան հայեցակարգ չկայ. Ռուզաննա Առաքելեանի հարցը` Փաշինեանին

    ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Ռուզաննա Առաքելեանն այսօր ԱԺ նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի հետ հարցուպատասխանի շրջանակներում ուշադրութիւն հրաւիրեց հայաստանեան մարզերի եւ գիւղերի վիճակին` հնչեցնելով երկու հարց:

  • Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
    Նիկոլենց «իզմ»-ի հետքերով

    «Իզմ»-երու ժամանակաշրջանը անցած է, յայտարարած էր Փաշինեան, ու խուսափած ինքզինք ու իր ղեկավարած ուժը գաղափարական առումով դասակարգելէ։ Անցումային շրջանի շեմին՝ գուցէ կարելի էր ժամանակաւորապէս անտեսել այդ անհեթեթ խուսանաւումը. քաղաքական կեանքի բնականոնացման եւ մօտալուտ ամբողջական իշխանափոխութեան լոյսին տակ, սակայն, էապէս կարեւոր է պարզել առաջատար ուժի գաղափարական ու արժէհամակարգային ընկալումները։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։