Հա

Քաղաքական

21/08/2018

ՀՀ քննչական կոմիտէի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորեանն երէկ՝ օգոստոսի 20-ին, ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիին:

«alikonline.ir» - ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորեանն երէկ՝ օգոստոսի 20-ին, ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիին:

Ինչպէս տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտէից, դեսպանը շնորհաւորել է Հայկ Գրիգորեանին՝ ՀՀ ՔԿ նախագահի բարդ եւ պատասխանատու պաշտօնում նշանակւելու կապակցութեամբ:

ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել ՀՀ եւ ԻԻՀ իրաւապահ մարմինների, այդ թւում` քննչական կոմիտէների միջեւ ձեւաւորւած համագործակցութեան աւանդոյթները։ Կողմերը հաւաստել են իրենց պատրաստակամութիւնը՝ շարունակելու ու առաւել խորացնելու փոխգործակցութիւնը եւ քննարկել երկուստէք հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

ՀՀ ՔԿ նախագահը նշել է, որ երկու երկրների իրաւապահ մարմինների ակտիւ համագործակցութեան համար առկայ է բաւարար իրաւական բազայ եւ իրաւական օգնութիւնն իրականացւում է ինչպէս ՄԱԿ-ի շրջանակներում կնքւած միջազգային-իրաւական փաստաթղթերի, այնպէս էլ՝ երկկողմ համաձայնագրերի հիման վրայ։

Հանդիպման ժամանակ ներկայացւել են ՀՀ քննչական կոմիտէի տարածքային քննչական ստորաբաժանումների վարոյթում ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ եւ նրանց մասնակցութեամբ քննւող քրէական գործերի վերաբերեալ վիճակագրական տւեալներ:

Դեսպանը բարձր է գնահատել քրէական գործերով իրաւական օգնութիւն ցոյց տալու մասին միջնորդութիւնների պատճէնները ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւն փոխանցելու՝ ձեւաւորւած պրակտիկան, որը նպաստում է դրանց կատարումն արագացնելու գործընթացին։

Կողմերը կարեւորել են քրէական գործերով տեղեկատւութեան օպերատիւ փոխանակումն ու ըստ անհրաժեշտութեան կոնկրետ գործերով միմեանց իրաւական օգնութեան ցուցաբերումը, որի արդիւնաւէտութիւնն անուղղակիօրէն ազդում է երկու պետութիւնների իրաւապահ մարմինների միջեւ փոխադարձ վստահութեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։