Հա

Քաղաքական

21/08/2018 - 12:30

ՀՀ-ում Իրանի դեսպանը հանդիպել է ՀՀ ԱԱԾ տնօրէն Արթուր Վանեցեանի հետ

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին այցելել է ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութիւն եւ հանդիպել ՀՀ ԱԱԾ-ի տնօրէն Արթուր Վանեցեանին:

«alikonline.ir» - ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին այցելել է ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութիւն եւ հանդիպել ՀՀ ԱԱԾ-ի տնօրէն Արթուր Վանեցեանին:

Դեսպան Սաջջադին հանդիպման սկզբում շնորհաւորել է Ա. Վանեցեանին՝ Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէնի պաշտօնում նշանակման կապակցութեամբ, ապա անդրադարձել է երկու երկրների միջեւ համագործակցութեանը: Դեսպանը եւս հաստատել է, որ Հայաստանը եւ Իրանը եղել են ու կը մնան բարեկամ երկրներ ու վստահութիւն յայտնել, որ նախկինում հաստատւած ամուր փոխգործակցութիւնը կը շարունակւի ու աւելի կը խորանայ՝ ի նպաստ երկու երկրների շահերի: Սաջջադին նշել է, որ Իրանը Հայաստանի համար որեւէ սահմանափակում չունի եւ այժմ տարւում են անհրաժեշտ աշխատանքներ՝ համագործակցութեան նոր ուղիներ գտնելու նպատակով:

Արթուր Վանեցեանն էլ իր հերթին ողջունել է դեսպանին եւ նշել, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ ամուր համագործակցութիւնն ու աշխատանքային հաստատուն յարաբերութիւնները մեծ կարեւորութիւն ունեն:

Անդրադառնալով համագործակցութեան արդէն գործող ոլորտներին՝ ՀՀ ԱԱԾ տնօրէն Ա. Վանեցեանը նշել է, որ Հայաստանն առանձնայատուկ մօտեցում ունի զբօսաշրջութեան հիմնահարցերին, կարեւորում է Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքացիների՝ վերջին տարիներին գրանցւած մեծ հետաքրքրութիւնն ու ակտիւ հոսքը Հայաստան: ԱԱԾ Տնօրէնը վստահեցրել է, որ արւում է ամէն հնարաւոր բան զբօսաշրջիկների անվտանգութիւնն ապահովելու համար:

Ամփոփելով այցը ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութիւն, դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին շնորհակալութիւն է յայտնել ջերմ ընդունելութեան եւ արդիւնաւէտ հանդիպման համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։