Հա

Քաղաքական

21/08/2018 - 09:00

Աւարտւեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութան հերթական բանակումը

Օգոստոսի 14-19-ը Աղաւնաձորում կայացաւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութան հերթական բանակումը, որը նւիրւած էր Արցախեան շարժման 30-ամեակին եւ կրում էր «Յանուն Արցախի, ի փառս հայրենիքի» կարգախօսը:

«alikonline.ir» - Օգոստոսի 14-19-ը Աղաւնաձորում կայացաւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութան հերթական բանակումը, որը նւիրւած էր Արցախեան շարժման 30-ամեակին եւ կրում էր «Յանուն Արցախի, ի փառս հայրենիքի» կարգախօսը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Հինգ օր տեւած բանակումի ընթացքում, ընկերական ջերմ մթնոլորտում, դաշնակցական երիտասարդներն ու կուսակցութեան համակիրները քննարկեցին արդիական հարցերի լայն շրջանակ, որտեղ շօշափւում էին Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականութեան ընթացիկ իրավիճակը, արցախեան հիմնախնդիրը, սփիւռքում հայկական լոբբին, Հ. Յ. Դաշնակցութեան ծրագրային եւ կանոնագրային առաջնահերթութիւնները, ինչպէս նաեւ մեդիամանիպուլեացիոն մեխանզմների կիրառման հարցը քաղաքական գործընթացներում:

Ընկերական ջերմ մթնոլորտում, ըստ քաղաքական գաղափարախօսութիւնների բաժանւած խմբերը, վիճարկեցին յաղթող խմբի տիտղոսը, որն առաջիկայում կը մեկնի Արցախ եւ բանակումի ընթացքում ձեռք բերւած գիտելիքները կը լրացնի նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան հետ հանդիպումներում:

Բանակողները ընդգծեցին Հայաստանի Հանրապետութեան պատմութեան ներկայ հանգրւանի բեկումնայնութիւնը եւ համոզմունք յայտնեցին, որ հասարակական դրական սպասումներն ու ժողովրդի լայն զանգւածների յոյսն ու հաւատը ոչ թէ պէտք է պարպւի ներքաղաքական անհանդուրժողականութեան վրայ, այլ հիմք հանդիսանայ առաջադէմ եւ արդիական հասարակութեան ու պետութեան կայացման համար:

Յարակից լուրեր

  • Երեւանում հանդիպել են Դաշնակցութեան Հայաստանի եւ Լիբանանի ուսանողական միութիւնների անդամները
    Երեւանում հանդիպել են Դաշնակցութեան Հայաստանի եւ Լիբանանի ուսանողական միութիւնների անդամները

    Օգոստոսի 2-ին Երեւանում, ՀՅԴ Սիմոն Վրացեան կոնտրոնում հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ Հայաստանի «Նիկոլ Աղբալեան» եւ Լիբանանի «Սիմոն Զաւարեան» ուսանողական միութիւնների վարչութիւնների եւ անդամների միջեւ:

  • ՀՅԴ շարքերը համալրւեց 20 երիտասարդով
    ՀՅԴ շարքերը համալրւեց 20 երիտասարդով

    Երիտասարդները երդւեցին իրենց պատւով եւ հայրենիքով` միշտ հաւատարիմ մնալ ՀՅԴ ծրագրին, կանոնագրին եւ որոշումներին, իրենց բոլոր ուժերով, հարկ եղած դէպքում` անգամ կեանքի գնով պայքարել յանուն Հայաստանի եւ հայութեան ազատագրութեան դատի:

  • ՀՅԴ երիտասարդական-ուսանողական նախընտրական շտաբն ամփոփում է քարոզարշաւը
    ՀՅԴ երիտասարդական-ուսանողական նախընտրական շտաբն ամփոփում է քարոզարշաւը

    Սիրելի երիտասարդ, այս ընտրութիւնները իւրատեսակ մարմնաւորումն են Դաշնակցութեան 25-ամեայ գաղափարների, պայքարի ու զոհողութիւնների: Քաղաքական ռոմանտիզմի անիան տակ յաճախ յանիրաւի պախարակւած  Դաշնակցութեան պատկերացումները պետական կառավարման համակարգի շուրջ այսօր իրականութիւն են, հետեւապէս մենք միակ քաղաքական ուժն ենք, որն այս ընտրութիւններին գնում է յաղթած: Յաղթանակն այդ կարող է ամբողջանալ եւ բազմապատկւել ՀՀ քաղաքացու անկաշկանդ ընտրութեամբ եւ Դաշնակցութեան ծանրակշիռ ներկայութեամբ ՀՀ խորհրդարանում

  • ՀՅԴ երիտասարդները կոչ են անում հրաժարւել ընտրակաշառքից
    ՀՅԴ երիտասարդները կոչ են անում հրաժարւել ընտրակաշառքից

    ՀՅԴ ուսանողները քաղաքացիներին յորդորեցին հրաժարւել ընտրակաշառքից եւ քւէարկել յանուն արդար Հայաստանի

  • «Յաղթական մայիս» խորագրով ժամանակաւոր ցուցահանդէս եւ ազգագրական երգ ու պարի երեկոյթ
    «Յաղթական մայիս» խորագրով ժամանակաւոր ցուցահանդէս եւ ազգագրական երգ ու պարի երեկոյթ

    Մայիսի 28-ի երեկոյեան Երեւանի Հիւսիսային պողոտայում ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնը կազմակերպել էր «Յաղթական մայիս» խորագրով ժամանակաւոր ցուցահանդէս եւ ազգագրական երգ ու պարի երեկոյթ:
    Արխիւային եւ թանգարանային լուսանկարներով, որոնցից շատերն առաջին անգամ էին ցուցադրւում հանրային պայմաններում, ՀՅԴ ուսանողները փորձեցին յատկանշել մայիսեան բոլոր առանցքային յաղթանակները, սկսած Աւարայրից մինչեւ Շուշի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։