Հա

Քաղաքական

25/08/2018 - 09:00

Պաշտօանական այցով Հայաստանում է Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը

Պաշտօնական այցով, երէկ՝ օգոստոսի 24-ին Հայաստան է ժամանել Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը:

«alikonline.ir» - Պաշտօնական այցով, երէկ՝ օգոստոսի 24-ին Հայաստան է ժամանել Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը:

Երեւանի «Զւարթնոց» օդանաւակայանում նրան դիմաւորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինենաը:

«Զւարթնոց» օդանաւակայանից Անգելլա Մերկէլն այցելել է Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մօտ՝ յարգելով Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը:

Աւելի ուշ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ ասուլիսում, նա անդրադարձել է Ծիծեռնակաբերդ այցելութեանը:

«Ես Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունւած բանաձեւի ոգով եղել եմ Ծիծեռնակաբերդում, որտեղ իմ յարգանքի տուրքն եմ մատուցել։ Դա ինձ համար իրաւաբանական խնդիր չէ»,- յայտարարել է Անգելլա Մերկէլըն՝ ընդգծելով՝ «Մենք գիտակցում ենք, թէ 1915 թւականին ինչպիսի սարսափելի իրադարձութիւն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ։ Այս փաստը չպէտք է մոռացւի եւ մենք մեր ներդրումն ունենք այս մշակոյթի մէջ»։

Ծիծեռնակաբերդ այցից յետոյ, Անգելլա Մերկէլն հանդիպել է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:

Սարգսեան-Մերկէլ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաեւ երկու րկու երկրների պատւիրակութիւնները, ՀՀ նախագահը Ողջունելով կանցլեր Անգելլա Մերկէլին ու գերմանական պատւիրակութեանը ՝ վստահութիւն է յայտնել, որ այս պատմական այցը նոր հորիզոններ կը բացի հայ-գերմանական յարաբերութիւնների զարգացման համար:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցութեանը, ինչպէս նաեւ երկկողմ յարաբերութիւնները տարբեր՝ մշակութային, կրթական եւ գիտական ուղղութիւններով խորացնելու հնարաւորութիւններին:

ՀՀ նախագահի հետ հանդիպումից յետոյ, Անգելլա Մերկէլը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:

Հանդիպանը կողմերը քննարկել են հայ-գերմանական յարաբերութիւններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը, մասնաւորապէս, անդրադարձել են տնտեսութեան տարբեր ճիւղերում ընթացիկ ծրագրերին, ինչպէս նաեւ համատեղ նոր նախաձեռնութիւնների հեռանկարներին:

Կողմերը քննարկել են նաեւ վիզաների ազատականացման ուղղութեամբ երկխօսութեանը, մարդկանց միջեւ շփումների խորացմանը, առողջապահութեան, բնապահպանութեան, ճանապարհաշինութեան, տեղեկատւական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցութեանը վերաբերող հարցեր: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հարթակ լինել գերմանական ընկերութիւնների համար, որոնք ցանկանում են մուտք գործել ԵԱՏՄ, ինչպէս նաեւ իրանական շուկաներ։ Նիկոլ Փաշինեանը եւ Անգելլա Մերկէլը գոհունակութիւն են յայտնել գիտութեան, կրթութեան եւ մշակոյթի ասպարեզներում հայ-գերմանական համագործակցութեան առնչութեամբ:

ՀՀ վարչապետը եւ Գերմանիայի կանցլերն անդրադարձ են կատարել նաեւ ղարաբաղեան հակամարտութեանը եւ կարեւորել հիմնախնդրի կարգաւորումը խաղաղ բանակցութիւնների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան շրջանակում: Նիկոլ Փաշինեանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի հաւասարակշռւած դիրքորոշումը ԼՂ հարցում եւ աջակցութիւնը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ձեւաչափին:

Երկու ղեկավարների հանդիպմանը հետեւել է համատեղ մամլոյ ասուլիսիը, որի ընթացքում ՀՀ վարչապետը յայտարարել է, թէ ՀՀ-ն իր արտաքին քաղաքականութիւնը որեւէ գործընկերոջ հետ չի վարում այլ գործընկերոջը հակակշռելու նպատակով:

«Մենք ասել ենք, որ թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ կտրուկ շրջադարձեր տեղի չեն ունենալու Հայաստանի արտաքին քաղաքականութեան մէջ: Մենք մտադիր ենք եւ իրականացնում ենք այդ մտադրութիւնը՝ զարգացնել յարաբերութիւնները Ռուսաստանի  հետ, այդ թւում՝ Եւրասիական տնտեսական միութեան եւ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան շրջանակներում:  Մենք զարգացնում ենք մեր յարաբերութիւնները Եւրոպական Միութեան հետ, Եւրոպական Միութեան անդամ երկրների, մասնաւորապէս, Գերմանիայի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինենաը:

Անգելլա Մերկէլն էլ ասել է, թէ Հայաստանը կարող է օրինակ լինել, թէ ինչպէս կարելի է համագործակցել Ռուսաստանի հետ եւ միաժամանակ լաւ համագործակցութիւն ունենալ Եւրոպական Միութեան հետ:

Նա անդրադարջել է նաեւ ԼՂ հակամարտութեանը՝ նշելով, որ Կարեւոր է Ղարաբաղեան հակամարտութիւնը լաւ մթնոլորտում լուծելը, եւ այդ հարցում Գերմանիան կաջակցի Հայաստանին:

«Գերմանիան Մինսկի խմբի անդամ է, մենք խօսել ենք այն մասին, որ կարեւոր է լուծել Ղարաբաղեան հակամարտութիւնը լաւ մթնոլորտում, այդ հարցում Գերմանիան կաջակցի Հայաստանին»,- ասել է Մերկէլը:

Նշենք, որ երեւանում կանցլեր Անգելլա Մերկէլն այցելել է  «Թումօ» կենտրոնում եւ «PicsArt» ընկերությիւնում: Ուշ երեկոյեան, նա ՀՀ նախագահի եւ վարչապետի ընկերակցութեամբ զբօսնել է Երեւանի Հիւսիսային պողոտայում:

Յիշեցնենք, որ տարածաշրջանային այցի շրջանակում, օգոստոսի 23-ին Մերկէլը եղել է Վրաստանում: Այսօր՝ օգոստոսի 24-ին նա Հայաստանից կը մեկնի Ադրբեջան:

Յարակից լուրեր

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը
    «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

    Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

  • Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ
    Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ

    Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը թոյլ է տւել «Aeronautics Defense Systems Ltd» ընկերութեանը վերսկսել Ադրբեջանին «Orbiter 1K» մարտական անօդաչու-կամիկաձեներ առաքելը։ Պաշտօնատար անձինք շարունակում են մնալ պատժամիջոցների տակ, բայց ընկերութիւնն այսուհետ ազատ է իր գործողութիւններում։ Տարօրինակ ոչ մի բան չկայ, որ նման որոշում ընդունւել է հէնց այս ժամանակահատւածում։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։