Հա

Քաղաքական

25/08/2018 - 11:00

Բակօ Սահակեանն ընդունել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանին եւ Բիւրոյի անդամ Յակոբ Խաչերեանին

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը օգոստոսի 24-ին ընդունել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանին եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Խաչերեանին։ 

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը օգոստոսի 24-ին ընդունել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանին եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Խաչերեանին։ Տեղեկացնում է «arfd.am»-ը:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը, քննարկւել են Հանրապետութեան ներքին ու արտաքին քաղաքականութեանը, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր։

Հանդիպման աւարտին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը լրագրողների հետ զրոյցում ասել է: «Մենք պէտք է կարողանանք հասկանանք, որ ցանկացած յաջողութիւն անիմաստ կը դառնայ, եթէ Ղարաբաղի հարցում, մենք ինչ որ կորուստ ունենանք, ինչ որ բացթողում ունենանք: Եւ ճիշտ այդ առումով, Ղարաբաղը պէտք է լինի բոլորիս ուշադրութեան կենտրոնում եւ ոչ միայն. Աշխարհը մենք պէտք է տեսնենք Ղարաբաղի պրիզմայով»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։