Հա

Քաղաքական

25/08/2018 - 13:00

«Փաստ». «Ուշագրաւ իրավիճակ՝ «Ելք» դաշինքի շուրջ»

«Փաստ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Ուշագրաւ իրավիճակ է ստեղծւել «Ելք» դաշինքի շուրջ: Արդէն բաւական ժամանակ է, ինչ յստակ է, որ Նիկոլ Փաշինեանին այլեւս պէտք չեն ո՛չ «Լուսաւոր Հայաստան», ո՛չ էլ «Հանրապետութիւն» կուսակցութիւնները, որոնց փաստացի նա դիտարկում է որպէս բալաստ՝ վստահ լինելով, որ միայնակ էլ կը հասնի ոչ պակաս յաջողութեան:

«alikonline.ir» - «Փաստ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Ուշագրաւ իրավիճակ է ստեղծւել «Ելք» դաշինքի շուրջ: Արդէն բաւական ժամանակ է, ինչ յստակ է, որ Նիկոլ Փաշինեանին այլեւս պէտք չեն ո՛չ «Լուսաւոր Հայաստան», ո՛չ էլ «Հանրապետութիւն» կուսակցութիւնները, որոնց փաստացի նա դիտարկում է որպէս բալաստ՝ վստահ լինելով, որ միայնակ էլ կը հասնի ոչ պակաս յաջողութեան:

Սա, իհարկէ, որպէս դաշինք, սակայն չի բացառւում, որ վարչապետին այս դաշինքը պէտք լինի... դաշինքից դուրս, այսինքն՝ որպէս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնից առանձին միաւոր, առաւելապէս յետընտրական փուլերի համար (կոալիցիա եւ այլն): Շատ հաւանական է, որ հէնց այս առումով էլ տարօրինակ ընթացք ստացաւ վերոնշեալ երկու կուսակցութիւնների՝ առանձին դաշինք ձեւաւորելու գործընթացը:

Նախ, յստակ էր, որ այս դաշինքը պէտք է կոչւի երկու կուսակցութիւնների անունով՝ «Լուսաւոր Հանրապետութիւն», ինչի մասին մենք գրեցինք դեռ մէկ ամիս առաջ: Աւելին, ԼՀ–ի ներկայացուցիչներից մէկը (ամենաիրազեկներից մէկը) օրերս #լուսաւորհանրապետութիւն հեշթեգ հրապարակեց, սակայն դրան յաջորդեցին հյատկապէս դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համարի՝ Արտակ Զէյնալեանի հարցազրոյցները, ուր նա յստակ խօսում է «Ելք» դաշինքի մասին:

Սրան էլ յաջորդեց նոյն հեշթեգները հրապարակած անձի գրառումը, թէ «տարածւել են լուրեր, որ մեր նոր դաշինքի անունը #Լուսաւոր #Հանրապետութիւն է։ Տարածւել են սխալ լուրեր»: Սա կարեւոր հանգամանք է, որովհետեւ այլ բան է օգտագործել հասարակութեան մէջ որոշակի ճանաչում ունեցող անունը, այլ բան՝ նոր անուն:

Սակայն շատ աւելի էական է ԼՀԿ ղեկավարի՝ Էդմոն Մարուքեանի դիրքորոշումը: Ողջ այս 1-2 շաբաթում նա որեւէ ձայն չի հանել, որեւէ գրառում իր էջում չի արել, աւելին՝ չի երեւում նաեւ այն լուսանկարում, որը արւել է դաշինքի անւան շուրջ քննարկումների ժամանակ:

Չի բացառւում, որ Մարուքեանը որոշակի վիրաւորւածութիւն ունենայ թէ՛ Փաշինեանից, թէ՛ «Ելք»-ի հետ կապւած վերջինիս հեռահար պլաններից, ինչի մասին խօսեցինք: Առաւել եւս, եթէ պարզւի, որ Զէյնալեանի թեկնածութիւնն իրականում առաջադրւել է ուղղակի այլ ուժերից ձայներ փախցնելու համար:

Ի վերջոյ, միշտ էլ անհրաժեշտ է ունենալ պահեստային տարբերակ, եթէ յանկարծ որեւէ ուժ մեծամասնութիւն չի ունենում: Օրինակ, ՀՀԿ-ի համար այդ տարբերակը միշտ եղել են կա՛մ ՕԵԿ-ը, կա՛մ ՀՅԴ-ն: Նման դերակատարութիւնն ու ընտրութիւններին ֆիկտիւ մասնակցութիւնը հազիւ թէ Մարուքեանի սրտով լինէր:

Ուստի, չի բացառւում, որ նրա անսովոր պասիւութիւնը կապւած լինի հէնց նման վիճակի հետ: Ցաւօք, թէ՛ վերջինս, թէ՛ Արամ Սարգսեանը այս փուլում խուսափում են լրագրողների հետ շփւել: Արդիւնքում մնում է սպասել նախընտրական փուլին, ուր նրանց մասնակցութեան ու ոգեւորութեան աստիճանը շատ հարցերի պատասխան կը տայ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։