Հա

Քաղաքական

26/08/2018 - 10:10

«Timesofindia». «Հայաստանը հետաքրքրութիւն է ցուցաբերել հնդկական «Pinaka» հրթիռային համակարգերի նկատմամբ»

Հայաստանը հետաքրքրութիւն է ցուցաբերել հնդկական «Pinaka» հրթիռային համակարգերի նկատմամբ:

«alikonline.ir» - Հայաստանը հետաքրքրութիւն է ցուցաբերել հնդկական «Pinaka» հրթիռային համակարգերի նկատմամբ: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «Timesofindia»-ն, այն մշակւել է Հնդկաստանի սպառազինութեան հարցերով գիտահետազօտական ինստիտուտի կողմից, որը պաշտպանութեան հետազօտութեան եւ զարգացման կազմակերպութեան լաբորատորիան է:

Լաբորատորիայի տնօրէն Կ. Մ. Ռաջանը նշել է, որ «Pinaka» հրթիռային համակարգերի նկատմամբ հետաքրքրութիւն է ցուցաբերել Հայաստանը:

«Այդ նպատակով մենք հայկական պատւիրակութեան համար իրականացրել ենք փորձնական հրաձգութիւն Ռաջաստանի նահանգի Պոկրան քաղաքում: Արդիւնքները գերազանց էին: Քանի որ այս որոշումը կայացւելու է կառավարութիւնից կառավարութիւն, մենք դեռ պէտք է ստանանք պաշտօնական գնումների մասին համաձայնագրի մասին որոշում: Հայաստանը հետաքրքրւած է երկու տեսակի հրթիռներով»,- ասել է Ռաջանը:

Մի քանի արտասահմանեան պատւիրակութիւն, այդ թւում` Հայաստանինն, այս տարի այցելել են Չեննայի քաղաք` պաշտպանութեան ցուցահանդէսին մասնակցելու:

«Pinaka»-ն 214 մմ. տրամաչափով 12 փողով համազարկային կրակի ռեակտիւ համակարգ է՝ 40 կմ. հեռահարութեամբ։

Յարակից լուրեր

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը
    «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

    Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

  • Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ
    Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ

    Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը թոյլ է տւել «Aeronautics Defense Systems Ltd» ընկերութեանը վերսկսել Ադրբեջանին «Orbiter 1K» մարտական անօդաչու-կամիկաձեներ առաքելը։ Պաշտօնատար անձինք շարունակում են մնալ պատժամիջոցների տակ, բայց ընկերութիւնն այսուհետ ազատ է իր գործողութիւններում։ Տարօրինակ ոչ մի բան չկայ, որ նման որոշում ընդունւել է հէնց այս ժամանակահատւածում։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։