Հա

Քաղաքական

27/08/2018

Նիկոլ Փաշինեանն ու Բակօ Սահակեանն այցելել են ԱՀ ՊԲ շտաբ

Հերթական աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի հետ օգոստոսի 26-ին այցելել է ԱՀ պաշտպանութեան բանակի շտաբ:

«alikonline.ir» - Հերթական աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի հետ օգոստոսի 26-ին այցելել է ԱՀ պաշտպանութեան բանակի շտաբ: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Տեղի ունեցած հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետութեան ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լէյտենանտ Լեւոն Մնացականեանը ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում տիրող օպերատիւ-մարտավարական իրադրութիւնն ու բանակաշինութեան ոլորտում իրականացւող գործընթացների համալիրը:

Հանդիպմանը ներկայ էին ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանն ու զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դաւթեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։