Հա

Քաղաքական

28/08/2018

ՀՀ վարչապետը ԵԽ պատգամաւորին շնորհակալութիւն է յայտնել նրա հայանպաստ գործունէութեան համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն օգոստոսի 27-ին ընդունել է Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր, արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ Մարտին Զոնեբորնին:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն օգոստոսի 27-ին ընդունել է Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր, արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ Մարտին Զոնեբորնին: Գրում է «yerkir.am»-ը:

Վարչապետը ողջունել է պրն. Զոնեբորնին ՀՀ կառավարութիւնում եւ շնորհակալութիւն է յայտնել Եւրոպական խորհրդարանում նրա հայանպաստ գործունէութեան համար՝ յատկապէս Հայոց Ցեղասպանութեան եւ Լեռնային Ղարաբաղի հարցերի շուրջ:

Հանդիպմանը քննարկւել են Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացներին եւ այդ համատեքստում իրականացւող բարեփոխումներին վերաբերող հարցեր: 

ՀՀ վարչապետն անդրադարձել է ոչ բռնի, խաղաղ թաւշեայ յեղափոխութեանը՝ նշելով, որ Հայաստանը մեծ փոփոխութիւնների ժամանակաշրջան է ապրում, եւ նոր կառավարութեան քայլերն ուղղւած են երկրում ժողովրդավարութեան զարգացմանը, կոռուպցիայի դէմ պայքարին, օրէնքի գերակայութեան ապահովմանը, մարդու իրաւունքների պաշտպանութեանը, դատական համակարգի անկախութեանը, տնտեսութեան ոլորտում մենաշնորհների վերացմանը եւ նպաստաւոր գործարար միջավայրի ձեւաւորմանը: Նիկոլ Փաշինեանն ընդգծել է, որ այս բարեփոխումները հնարաւորութիւն կը տան Հայաստանին լինել աւելի ժողովրդավար, աւելի անվտանգ եւ աւելի յաջողակ:

Մարտին Զոնեբորնը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ժողովրդավարական գործընթացները եւ տարբեր ոլորտներում ՀՀ կառավարութեան նախաձեռնած ռեֆորմները: Հայաստանի ժողովրդավարական փոփոխութիւնների օրակարգը յաջողելու գործում կողմերը կարեւորել են Եւրոպական միութեան եւ եւրոպական կառոյցների աջակցութիւնը: 

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը եւ կարեւորել դրա կարգաւորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափի շրջանակում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։