Հա

Քաղաքական

28/08/2018 - 14:10

ՀՀ ԱԳՆ. «ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցութեան հարց դիտարկելու դէպքում Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրաւունքը»

Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեանը եւ Եւրասիական տնտեսական միութեանն Ադրբեջանի անդամակցութեան հարցը դիտարկելու դէպքում Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրաւունքը: Օգոստոսի 28-ին կայացած ճեպազրոյցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակի ժամանակաւոր պաշտօնակատար Աննա Նաղդալեանը:

«alikonline.ir» - Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեանը եւ Եւրասիական տնտեսական միութեանն Ադրբեջանի անդամակցութեան հարցը դիտարկելու դէպքում Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրաւունքը: Օգոստոսի 28-ին կայացած ճեպազրոյցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակի ժամանակաւոր պաշտօնակատար Աննա Նաղդալեանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թէ տարբեր շրջանակներում խօսակցութիւններ են շրջանառւում ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարաւոր անդամակցութեան մասին:

«Վերլուծական շրջանակներում այդպիսի քննարկումներ իսկապէս տեղի են ունենում, բայց այդ շրջանակներում քննարկումները իրականացւում են ենթադրեալ տեղեկատւութեան հիման վրայ: Ես կը բարձրաձայնեմ Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական դիրքորոշումը: Եթէ նման հարց դիտարկւի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրաւունքը»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա:

Նաղդալեանը յստակեցրեց, որ ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում որոշումները կայացւում են կոնսենսուսի հիման վրայ: «Մենք այս առումով մեր դիրքորոշումը յայտնել ենք, եւ այդ դիրքորոշումը երկակի մեկնաբանութիւնների տեղիք չի տալիս: Այդ դիրքորոշումը յստակ բարձրաձայնւել է արտգործնախարար Մնացականեանի կողմից»,- եզրափակեց Աննա Նաղդալեանը:

Յարակից լուրեր

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • Բաբայեան. «Ադրբեջանը թաքցնում է իր երկրում պահւող հայ գերիների մասին տեղեկութիւնները»
    Բաբայեան. «Ադրբեջանը թաքցնում է իր երկրում պահւող հայ գերիների մասին տեղեկութիւնները»

    Ադրբեջանի քաղաքացուն ազատ արձակելու Ստեփանակերտի քայլը, դժբախտաբար, չի ազդի Ադրբեջանում գերութեան մէջ գտնւող հայերին ազատ արձակելու վրայ։ 

  • «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը
    «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

    Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։