Հա

Քաղաքական

29/08/2018 - 08:10

Արմէն Սարգսեանն ու Արա Բաբլոյեանը քննարկել են ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը

Օգոստոսի 28-ին կայացել է Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի եւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեանի հանդիպումը:

«alikonline.ir» - Օգոստոսի 28-ին կայացել է Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի եւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեանի հանդիպումը:

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատւութեան եւ հանրութեան հետ կապերի վարչութիւնից, հանդիպման նախաձեռնութեան առաջարկութեամբ աւելի վաղ հանդէս էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրութեան մասին յայտարարութիւնով:

Խորհրդարանի ղեկավարը ՀՀ նախագահին տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ նախօրէին կայացած հանդիպմանը կողմերն արձանագրել են, որ խնդիրների լուծմանն ուղղւած բոլոր քայլերը պէտք է լինեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, քաղաքական երկխօսութեան, բանակցութիւնների եւ քննարկումների մթնոլորտում:

ՀՀ նախագահը, կարեւորելով Սահմանադրութեան գերակայութեան հրամայականը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ խնդիրները լաւագոյնս լուծւում են երկխօսութեան եւ բանակցութիւնների միջոցով, որոնց ընթացքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները կողմերը յարգում են՝ հետեւողականօրէն կատարելով այդ պայմանաւորւածութիւններին միտւած գործողութիւններ, ընթացքում դասեր քաղելով եւ արձանագրելով յաջողութիւնները։

Յարակից լուրեր

  • Պաւլիկ Մորոզովի վերադարձը «Նոր Հայաստան»
    Պաւլիկ Մորոզովի վերադարձը «Նոր Հայաստան»

    Բոլշեւիկեան կառավարման տարիներին (յատկապէս լայնածաւալ ռեպրեսիաների փուլում) սովետական պրոպագանդայի գլխաւոր հերոսներից մէկը պիոներ Պաւլիկ Մորոզովն էր:

    Ո՞վ էր Պաւլիկը: Նա մի դպրոցական էր, ով բողոքել էր սովետական իշխանութիւններին սեփական հօր դէմ: Պաւլիկը հօրը մեղադրել էր կուլակներին օգնելու մէջ եւ նրա դէմ ցուցմունք էր տւել դատարանում:

  • Ազգային մտաւորականութեան անհրաժեշտութիւնը
    Ազգային մտաւորականութեան անհրաժեշտութիւնը

    Մեր պետականութեան համար, այս բախտորոշ ժամանակաշրջանում, իր ազդեցիկ խօսքը պէտք է ասի հայ ազգային մտաւորականութիւնը: Ցաւօք հէնց ազգային մտաւորականութիւնն էլ հանդիսանում է ներհայաստանեան կեանքի ամենաթոյլ օղակը, եթէ, իհարկէ, ասելու չլինենք, որ ըստ էութեան ազգային մտաւորականութիւնը բացակայ է:

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս եւ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգիսեան հանդիպեցան Ժընեւի մէջ
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս եւ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգիսեան հանդիպեցան Ժընեւի մէջ

    Չորեքշաբթի, 24 հոկտեմբեր 2018-ին, Ժընեւի մէջ, հանդիպում մը տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան վսեմաշուք նախագահ՝ Տիար Արմէն Սարգիսեանի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի միջեւ։

  • Ներումը գալիս է ճանաչումից յետոյ. Արմէն Սարգսեանի ուղերձը՝ Թուրքիայի նախագահին
    Ներումը գալիս է ճանաչումից յետոյ. Արմէն Սարգսեանի ուղերձը՝ Թուրքիայի նախագահին

    Շւէյցարիայի հանրային հեռուստառադիոընկերութիւնը (RTS) հատւածներ է հրապարակել Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի հետ հարցազրոյցից:

  • Էմբրիոնին հասնելու արւեստը
    Էմբրիոնին հասնելու արւեստը

    Կարելի էր ժամանակ գտնել, ստուգաբանել Նիկոլ Փաշինեանի քաղաքական-հոգեբանական կերտւածքը, արձանագրել` որպէս տեսակ նա ապրում է մի քանի «ռեժիմներով»՝ «սիրելի, թանկ» ժողովրդի հետ նա խօսում է ագորայի տրիբունի «մունդիրով», իրենից կերտում ճերմակ կոթող, որ կարող է «փռել ասֆալտին», «ծեփել պատին», որն ապրում է ժողովրդի «վերին» ցաւերով ու ամենեւին չի նեղւում պոպուլիզմի յուժկու աւելցուկից, որը հմտօրէն խաղում է ամբոխի ներքին, ցածրագոյն բնազդների հետ՝ ձեռնածուին յատուկ մեծագոյն արւեստով ու բոլոր աստւածներին ձուլելով՝ դարձնում է Դագոնի կուռք՝ իր պատկերով, իր նմանութեամբ, իր հոգով եւ դնում պատւանդանին՝ ժողովրդի երկրպագութեան համար։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։