Հա

Քաղաքական

29/08/2018 - 10:00

Էդմոն Մարուքեան. «Հակայեղափոխութեան օջախ ՀՀ-ում չկայ»

«Լուսաւոր Հայաստան» կուսակցութիւնում համաձայն են խորհրդարանը լուծարելու ցանկացած մոդելի հետ, որը սահմանադրական է: Այդ մասին, օգոստոսի 28-ին խորհրդարանում, լրագրողների հետ զրոյցում ասաց «Ելք» խմբակցութեան պատգամաւոր, «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան նախագահ Էդմոն Մարուքեանը:

«alikonline.ir» - «Լուսաւոր Հայաստան» կուսակցութիւնում համաձայն են խորհրդարանը լուծարելու ցանկացած մոդելի հետ, որը սահմանադրական է: Այդ մասին, օգոստոսի 28-ին խորհրդարանում, լրագրողների հետ զրոյցում ասաց «Ելք» խմբակցութեան պատգամաւոր, «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան նախագահ Էդմոն Մարուքեանը: Գրում է «Առաւօտ»-ը:

Յիշեցնենք, օգոստոսի 17-ին հրաւիրած հանրահաւաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը խօսեց սահմանադրական փոփոխութիւնների մասին: Էդմոն Մարուքեանը կարծում է, որ սահմանադրական փոփոխութիւններով խորհրդարանը լուծարելը տարբերակներից մէկն է: Առանց սահմանադրական փոփոխութիւնների արտահերթ ընտրութիւնների հասնելու տարբերակն էլ այն է, որ Նիկոլ Փաշինեանը հրաժարւի վարչապետի պաշտօնից եւ երկու անգամ ԱԺ-ն վարչապետ չընտրի: Այդ դէպքում խորհրդարանը պէտք է ինքնալուծարւի:

«Երկու մոդելին էլ մենք համաձայն ենք, քանի որ օր առաջ պէտք է խորհրդարանը լուծարել ու կազմակերպել խորհրդարանական ընտրութիւններ, որի արդիւնքում յեղափոխութեան արդիւնքները վերջնականապէս կը կապիտալիզացւեն»,- ասաց Էդմոն Մարուքեանը: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները նա անհրաժեշտութիւն է համարում, քանի որ ներկայիս խորհրդարանում չկայ ընդդիմութիւն ու իշխանութիւն. «Ընդդիմադիր ուժը դա ժողովրդի վստահութիւնը վայելող ուժ է, իսկ մենք չգիտենք՝ ՀՀԿ-ն ժողովրդի վստահութիւնը վայելո՞ղ է, թէ՞ ոչ, քանի որ ՀՀԿ-ն է հռչակւել ընդդիմութիւն: Դա կարող ենք իմանալ միայն ընտրութիւնների միջոցով: Մինչեւ չլինեն ընտրութիւններ` այս անորոշ վիճակից չենք կարող ազատւել»:

Խօսելով հակայեղափոխութեան մասին` Էդմոն Մարուքեանը նշեց, որ յեղափոխութիւնը եղել է ՀՀԿ-ի դէմ, իսկ այդ համակարգն այսօր իշխանութեան մէջ չկայ: Նա գտնում է, որ հակայեղափոխութիւն պէտք է անի ՀՀԿ-ն, կամ մենակ կամ էլ`Ռոբերտ Քոչարեանի հետ միասին: Բայց ինքն այժմ նման հնարաւորութիւն չի տեսնում: Աւելին, կարծում է, որ «Հակայեղափոխութեան օջախ ՀՀ-ում չկայ. ո՛չ Հանրապետական կուսակցութիւնը, ո՛չ Ռոբերտ Քոչարեանը չունեն հնարաւորութիւն  վերադառնալու»:

Ամսի 17-ի հանրահաւաքում Նիկոլ Փաշինեանը խօսեց անցումային արդարադատութեան մասին, ինչը բուռն քննարկումների տեղիք տւեց: Էդմոն Մարուքեանը կարծում է, որ այդ առաջարկը պէտք է գիտական քննարկման առարկայ դառնայ. «Դա ֆէսբույքեան գրառումներով չի տեղի ունենում: Երբ «Ելք» դաշինքը ներկայացրել էր խորհրդարանական ընտրութիւններին  մասնակցելու ծրագիր, այդ ծրագրում ես  կէտ էի առաջարկել, որը կոչւում էր «ճշմարտութեան յանձնաժողովի ստեղծում»: Մենք կարող ենք ստեղծել այդ ճշմարտութեան յանձնաժողովը, որը կարող է ունենալ հանրային վստահութիւն, իսկ այդ վստահութիւնն ունենալով էլ կարող էր զբաղւել Մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի եւ նմանատիպ սեւ էջերով»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։