Հա

Քաղաքական

01/09/2018 - 08:35

Հայաստանը չի մասնակցելու Վրաստանում անցկացւելիք ՆԱՏՕ-ի առաջիկայ զօրավարժութիւններին

Հայաստանը չի մասնակցելու Վրաստանում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի «Agile Spirit-2018» զօրավարժութիւններին: «tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանութեան նախարարի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը:

«alikonline.ir» - Հայաստանը չի մասնակցելու Վրաստանում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի «Agile Spirit-2018» զօրավարժութիւններին: «tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանութեան նախարարի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը:

Վերջինս նշեց, որ առայժմ լրացուցիչ տեղեկութիւններ յայտնել չի կարող:

Զօրավարժութիւններին մասնակցելու է շուրջ 10 երկիր, որոնց թւում են Բուլղարիան, Ռումինիան, Լատւիան, Ուկրայինան, Թուրքիան:

Դրանց նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանգման ուժերի համատեղ գործողութիւնների պատրաստականութիւնն է կամ ճգնաժամերին արձագանգը, ինչպէս նաեւ հրամանատարական օղակի բարելաւումը։

Յիշեցնենք, որ օգոստոսի 1-15-ը Վրաստանում անցկացւած «Վեհանձն գործընկեր-2018» (Noble Partner-2018) զօրավարժութիւններին Հայաստանը մասնակցեց չորս հոգանոց պատւիրակութեամբ:

Իսկ անցեալ տարի Վրաստանում անցկացւած ՆԱՏՕ-ի զօրավարժութիւններին Հայաստանը կրկին չէր մասնակցում: Վրաստանից պաշտօնապէս յայտարարել էին, թէ Հայաստանը հրաւիրւած է մասնակցելու, եւ որ պաշտօնական Երեւանը վերջին պահին հրաժարւել է դրանց մասնակցել:

Իսկ ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Վիգէն Սարգսեանն էլ այս հարցի առնչութեամբ ասել էր, որ Հայաստանը չի մասնակցել՝ ելնելով այդ զօրավարժութեան եւ մեր փոխգործակցութեան ՆԱՏՕ-ի հետ խնդիրների չհամընկնելու կամ ուղիղ մեր օրակարգային հարցերին չհամընկնելու պատճառով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։