Հա

Քաղաքական

Շաբաթ, 01 Սեպտեմբերի 2018 08:40

Իսլ. խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահի հետ

Օգոստոսի 31-ին Իսլ. խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամները, խմբի ղեկավար Ռամազան Ալի Սոբհանիֆարի գլխաւորութեամբ հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանի հետ:

«alikonline.ir» - Օգոստոսի 31-ին Իսլ. խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամները, խմբի ղեկավար Ռամազան Ալի Սոբհանիֆարի գլխաւորութեամբ հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանի հետ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ լրատւութեան եւ հանրային կապերի վարչութիւնը:

Ողջունելով հիւրերին՝ Արա Բաբլոյեանը վստահութիւն է յայտնել, որ այցը կը նպաստի հայ-իրանական յարաբերութիւնների եւ յատկապէս միջխորհրդարանական համագործակցութեան հետագայ զարգացմանը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Իրանի հետ ձեւաւորւած են սերտ, բարիդրացիական եւ փոխվստահութեան ամուր հիմքերի վրայ խարսխւած յարաբերութիւններ: ՀՀ ԱԺ նախագահի համոզմամբ՝ միջխորհրդարանական համագործակցութեան խորացման հարցում ուրոյն դեր ունեն պատգամաւորական բարեկամութեան խմբերը. երկկողմ շփումներն ու փոխայցելութիւններն նոր լիցք են հաղորդում ոչ միայն միջխորհրդարանական կապերին, այլեւ միջպետական յարաբերութիւններին: Այս համատեքստում Արա Բաբլոյեանը կարեւորել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի՝ 2018 թ. փետրւարին Իրան կատարած այցի արդիւնքներն ու ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները:

Անդրադարձ է կատարւել երկկողմ տնտեսական յարաբերութիւնների զարգացմանը: Նշւել է, որ այս հարցում նպատակային գործունէութիւն է ծաւալում հայ-իրանական միջկառավարական համատեղ յանձնաժողովը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրան-ԵԱՏՄ-Եւրոպա առեւտրատնտեսական յարաբերութիւնների համար:

Իրան-Հայաստան պատգամաւորական բարեկամական խմբի ղեկավար Ռամեզան Ալի Սոբհանիֆարը, շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար, ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ջերմ ողջոյններն ու բարեմաղթանքները: Նշելով, որ հայ-իրանական բազմադարեան բարեկամութիւնը հիմնւած է պատմամշակութային ընդհանրութիւնների վրայ՝ խմբի ղեկավարը գոհունակութեամբ փաստել է, որ երկու երկրները տարբեր ժամանակներում օրհասական պահերին մշտապէս աջակցել են միմեանց:

Ռամեզան Ալի Սոբհանիֆարը եւս միջպետական յարաբերութիւնների զարգացման համատեքստում առանձնակի կարեւորել է խորհրդարանական դիիանագիտութեան դերն ու նշանակութիւնը:

Հանդիպման ընթացքում քննարկւել են մշակութային յարաբերութիւնների դինամիկ զարգացման միտումներին, գիւղատնտեսութեան, էներգետիկայի եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցութեան ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գօտու ընձեռած հնարաւորութիւններն արդիւնաւէտ օգտագործելու, ինչպէս նաեւ ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման կարեւորութեանը:

Նշենք, որ Իսլ. խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամութեան խմբի կազմում Երեւան են այցելե նաեւ խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանն ու Ժորժիկ Աբրահամեանը:

 

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ