Print this page
01/09/2018

Արմէն Իսրայէլեան. «Որեւէ երկիր չի կարող միջամտել հայ-իրանական յարաբերութիւնների օրակարգին»

Հայաստանում յեղափոխութիւնից յետոյ մտահոգութիւններ են հնչում, որ նոր իշխանութիւնները բաւարար չափով ուշադրութիւն չեն դարձնում հարեւան Իրանի հետ երկկողմ յարաբերութիւններին: Իսկ ԱՄՆ-Իրան լարւած յարաբերութիւնները եւ Իրանի դէմ սահմանւած ամերիկեան նոր պատժամիջոցները, ըստ որոշ փորձագէտների, կարող են խոչընդոտել Հայաստանի հետ համագործակցութեանը, յատկապէս՝ տնտեսական ոլորտում:

«alikonline.ir» - Հայաստանում յեղափոխութիւնից յետոյ մտահոգութիւններ են հնչում, որ նոր իշխանութիւնները բաւարար չափով ուշադրութիւն չեն դարձնում հարեւան Իրանի հետ երկկողմ յարաբերութիւններին: Իսկ ԱՄՆ-Իրան լարւած յարաբերութիւնները եւ Իրանի դէմ սահմանւած ամերիկեան նոր պատժամիջոցները, ըստ որոշ փորձագէտների, կարող են խոչընդոտել Հայաստանի հետ համագործակցութեանը, յատկապէս՝ տնտեսական ոլորտում:

Այս խնդիրների վերաբերեալ «Հայ ձայն» լրատւականը զրուցել է իրանագէտ Արմէն Իսրաէլեանի հետ:

 

Նախ կը խնդրէի գնահատել Հայաստան-Իրան յարաբերութիւնների ներկայ իրավիճակը: Ըստ Ձեզ՝ Հայաստանում տեղի ուենցած յեղափոխութիւնը եւ ԱՄՆ նոր պատժամիջացների կիրառումը Իրանի դէմ ազդեցութիւն ունեցե՞լ են ՀՀ-Իրան յարաբերութիւններ վրա:

- Ես վստահաբար կարող եմ ասել, որ ոչ: Բարեբախտաբար, Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւններում, քաղաքական ու տնտեսական օրակարգում այնպիսի հարցեր են դրւած, որոնք կապւած չեն որեւէ երրորդ երկրի հետ: Երկու երկրների դիւանագիտական յարաբերութիւնների աւելի քան 25 տարւայ պատմութեան ընթացքում մենք միշտ առաջնորդւել մեր կառավարութիւնների ընդգրկւած առաջնահերթութիւններով եւ օրակարգով, որը պայմանաւորւած չի եղել երրորդ երկրի առկայութեամբ:

Տարբեր հանգամանքներից ելնելով, այդ թւում՝ պատժամիջոցներով, երկու երկրներում առաջացած ֆինանսական կամ իրաւական խնդիրներով եւ այլն, որոշ ծրագրեր արագացւել են կամ պայամանաւորւածութիւններից ուշացել: Սակայն իւրաքանչիւր տարի երկու անգամ Իրանում ու Հայաստանում տեղի է ունենում միջակառավարական համատեղ յանձնաժողովի նիստ, եւ այդ նիստերի ընթաքում քննարկւում են այն առաջիկայ ծրագրերը, որ նախատեսւում են իրականացնել, ինչպէս նաեւ առաջացած խնդիրներն ու դրանց լուծումները:

Ինչ վերաբերերում է երկկողմ յարաբերութիւնների վիճակին, նշեմ, որ Հայաստանում տեղի ուենցած յեղափոխութիւնից յետոյ բարձր մակարդակով՝ ՀՀ վարչապետի եւ Իրանի նախագահի միջեւ հեռախօսազրոյց է տեղի ունեցել, որի ժամանակ Իրանի նախագահը մեր վարչապետին շնորհաւորանքներ է յղել: Այնուհետեւ տարբեր մակարդակներով շփումներ տեղի են ունցել: Իրանի նախագահի յատուկ բանագնացն է այցելել Հայաստան և հանդիպել վարչապետի հետ, Հայաստանում Իրանի դեսպանն էլ պարբերաբար հանդիպումներ է ունենում մեր կառավարութեան անդամների ու գերատեսչութիւնների ղեկավարների հետ: Այս ձեւաչափերով քննարկւել են առկայ հարցերը եւ փորձ է կատարւել նորովի մօտենալ այն ծրագրերին, որոնք կան երկկողմ յարաբերութիւններում:

 

Վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը յայտարարել էր, թէ հայաստանցի այն գործարարները, ովքեր մտադիր են բիզնես գործարքներ իրականացնել Իրանի հետ, պէտք է խորհրդակցեն ԱՄՆ դեսպանութեան հետ: Որոշ վերլուծաբաններ սա որակեցին որպէս միջամտութիւն երկու երկրների յարաբերութիւններին: Դուք տեսնո՞ւմ էք արդեօք միջամտութեան խնդիր:

- Այդ յայտարարութեան վերաբերյալ պարզաբանումներում ասւում էր, որ դեպսնատունը նման առաջարկ է անում, որպէսզի հայ գործարարները խնդիրներ չունենան հակաիրանական պատժամիջոցների հետեւանքով: Ամէն դէպքում ես կարծում եմ, որ հայ գործարարները պէտք է իրենց գործողութիւնները առաջին հերթին իրականացնեն մեր գերատեսչութիւնների միջոցով:

Ես չեմ կարող ասել, թէ այդ յայտարարութիւնն ինչ կոնտեքստում է արւել, ինչ միջավայրում, որովհետեւ դա շատ կարեւոր է: Ուղիղ յայտարարութիւն անել Հայաստանի ու Իրանի յարաբերութիւններ վերաբերեալ կամ ինչ-որ երկրորդական հարցից բխող եւ այլ քննարկման շրջանակներում անդրադարձը տարբեր նշանակութիւններ ունեն:

ԱՄՆ դեսպանի այս յայտարարութիւնը իրանական կողմում էլ արձագանք չունեցաւ: Ամէն դէպքում ես կարծում եմ՝ որեւէ երկիր չի կարող միջամտել հայ-իրանական յարաբերութիւնների օրակարգին: Սա մեր երկու երկրների յարաբերութիւններն են, որը մենք պէտք է փորձենք կարգաւորել:

Իսկ ինչ վերաբերում է պատժամիջոցների խնդրին, պէտք է յստակ նշենք, որ Հայաստանը մշտապէս հետեւել է միջազգային այն բոլոր պարտաւորութիւններին, որ ստանձնել է, ու եթէ ինչ-որ ժամանակ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանւել, եւ Հայաստանը պարտաւոր է եղել հետեւել դրանց: Միացեալ նահանգների դեսպանի յայատարարութիւնը ես կը ցանկանայի այս համատեքստում դիտարկել, որ ինչպէս նախկինում, ներկայումս էլ Հայաստանը չի կատարել քայլեր, որոնք կը հակասեն իր ստանձնած միջազգային պարտաւորութիւններին: Բայց դրա հետ մէկտեղ Հայաստանն իր օրակարգն ունի Իրանի հետ յարաբերութիւնները զարգացնելու համար:

Մի շատ կարեւոր հարց էլ կայ: Մենք միշտ կենտրոնանում ենք Միացեալ Նահանգների պատժամիջոցների վրայ, բայց Իրանի առեւտրաշրջանառութիւնն ԱՄՆ-ի հետ այդքան էլ մեծ չի, հետեւաբար Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմամաբ, մեծ հաշւով, մենք որեւէ խնդիր չունենք: Աւելի կարեւոր է այն, որ Եւրոմիութիւնն է Իրանի հետ իր տնտեսական յարաբերութիւնը խորացնում: Այդ մասին բարձր մակարդակով ՛յայտարարութիւններ են եղել: ԵՄ-ի ամենակարեւոր երկրներից մէկը՝ Գերմանիան, Իրանի արտաքին առեւրաշրջանառութեան երկրների ցանկում 5-րդ գործընկերն է: Հայաստանն էլ, ԵՄ-ի հետ ունենալով բարձր մակարդակի տնտեսական համագործակցութիւն, եւ նաեւ Իրանի տնտեսական ծրագրեր, պէտք է օգտւի այդ համագործակցութիւնից:

 

Օրերս Իրանն ու Սիրիան պաշտպանութեան ոլորտում ստորագրեցին համագործակցութեան յուշագիր: Ըստ Ձեզ՝ այդ համագործակցութիւնը կարո՞ղ է ազդեցութիւն ունենալ մեր տարածաշրջանի եւ մասնաւորապէս՝ Հայաստանի վրայ:

- Չեմ կարծում, որովհետեւ Իրանը փաստացի 2010-11թթ.-ից իր ռազմական, քաղաքական ու տնտեսական աջակցութիւն է ցուցաբերել Սիրիային: Թէեւ Իրանը պաշտօնապէս յայատարարում է, որ իր զօրամիաւորումները Սիրիայում տեղակայւած չեն, բայց փաստացի Իրանն ունի իր ռազմական ներկայութիւնն այնտեղ: Հետեւաբար, սա գուցէ յաւելեալ պայմանագրերից մէկն է, որ Իրանին հնարաւորութիւն կը տայ ամրապնդել իր դիրքերը Սիրայում: Սա աւելի շուտ Իրանի պատասխանն է ԱՄՆ-Իսրայէլ գործողութիւններին, որոնք փորձում են սահմանափակել Իրանի ազդեցուցութիւնը տարածաշրջանում, մասնաւորապէս՝ Սիրայում:

Յարակից լուրեր