Հա

Քաղաքական

02/09/2018 - 08:35

Բակօ Սահակեանը՝ սեպտեմբերի 2-ի առիթով. «Ազատ եւ անկախ Հանրապետութեան հռչակումը հիմնովին փոխեց մեր պատմութեան ընթացքը»

Սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետութեան օրւայ կապակցութեամբ, Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը շնորհաւորական ուղերձ է յղել:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետութեան օրւայ կապակցութեամբ, Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը շնորհաւորական ուղերձ է յղել:

Ուղերձում մասնաւորապէս ասւած է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից ի սրտէ շնորհաւորում եմ ձեզ Արցախի Հանրապետութեան օրւայ առթիւ:

1991 թւականի սեպտեմբերի 2-ը չափազանց կարեւոր եւ յիշարժան օր է մեր ժողովրդի կեանքում, քանի որ ազատ եւ անկախ Հանրապետութեան հռչակումը հիմնովին ու արմատապէս փոխեց մեր պատմութեան ընթացքը: Այլեւս մեր ճակատագիրը մեր ձեռքերում էր, մենք էինք մեր ապագայի տէրն ու կերտողը: Մեր սերունդն ստանձնեց հսկայական պատասխանատւութիւն՝ ինչպէս մեր նախնիների յիշատակի առջեւ, այնպէս էլ հետագայ սերունդների, մեր հայրենիքի եւ համայն հայութեան ապագայի համար:

Եւ այդ պատասխանատւութեան զգացումն է, որ այս բոլոր տարիների ընթացքում օգնել է մեզ յաղթահարել անասելի դժւարութիւններն ու փորձութիւնները, կառուցել ժողովրդավարական, իրաւական ու սոցիալական պետութիւն, պաշտպանել պատերազմի մէջ յայտնւած հայրենիքը, վերականգնել աւերւած տնտեսութիւնը, իրականացնել բազմաբնոյթ ծրագրեր՝ ուղղւած քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմանը, բնակչութեան կենսապայմանների բարելաւմանը:

Այդ պատասխանատւութեան զգացումն է, որ այսօր պարտաւորեցնում է մեզ լինել աւելի ուժեղ եւ ամուր, միասնական ու համախմբւած, ամէն ինչ անել` յանուն մեր հայրենիքի զօրացման ու բարգաւաճման, յանուն համազգային նպատակների իրականացման: Դա են պահանջում մեր հերոս տղաների թափած արիւնը եւ այն թանկ գինը, որ վճարել է հայ ժողովուրդն իր ազատութեան ու անկախութեան համար:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Մեկ անգամ եւս շնորհաւորում եմ ձեզ յիշարժան տօնի առթիւ եւ մաղթում խաղաղութիւն, քաջառողջութիւն ու նոր յաղթանակներ՝ մեր ժողովրդին ու հայրենիքին»:

ք. Ստեփանակերտ, 1 սեպտեմբերի 2018 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։