Հա

Քաղաքական

02/09/2018 - 10:05

Արայիկ Յարութիւնեան. «Պատրաստակամ ենք յատուկ հաշւեհամարին մուտք անել Արթուր Աղաբէկեանին առաջադրւած մեղադրանքում նշւած գումարը»

Արցախի Հանրապետութեան նախկին վարչապետ Արայիկ Յարութիւնեանը եւ ընկերները յայտարարութիւն են տարածել «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արցախի հերոս Արթուր Աղաբէկեանին առաջադրւած մեղադրանքի վերաբերեալ:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան նախկին վարչապետ Արայիկ Յարութիւնեանը եւ ընկերները յայտարարութիւն են տարածել «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արցախի հերոս Արթուր Աղաբէկեանին առաջադրւած մեղադրանքի վերաբերեալ: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Մեղադրանք է առաջադրւել Արցախի Հանրապետութեան նախագահի խորհրդական, Արցախի հերոս, գեներալ-լէյտենանտ Արթուր Աղաբէկեանին։

Մենք քաջատեղեակ ենք եւ ականատեսը «Մարտիկ» հիմնադրամի հայրենանւէր բազում ծրագրերի, որոնք իրականացւել են Արցախում՝ յանուն Արցախի պաշտպանութեան եւ անվտանգութեան, յանուն հայ զինւորի մարտունակութեան եւ ազատամարտիկի արժանապատւութեան։ Միեւնոյն ժամանակ տեղեակ լինելով, որ Արթուր Աղաբէկեանը չի ընդունել մեղադրանքը՝ մենք պատրաստակամ ենք դեպոզիտ յատուկ հաշւեհամարին մուտք անել մեղադրանքում նշւած գումարը՝ վստահ լինելով, որ «Մարտիկ» հիմնադրամը այսուհետ եւս գործելու է յանուն Արցախի անվտանգութեան եւ հայ զինւորի ու սահմանապահի մարտունակութեան»,- ասւում է տարածւած յայտարարութիւնում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։