Հա

Քաղաքական

02/09/2018

Վիկտոր Սողոմոնեան. «Քոչարեանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակի ղեկավար Վիկտոր Սողոմոնեանը «168.am»-ի հետ հեռախօսազրոյցում պատասխանել է Ռ. Քոչարեանի՝ հասարակական-քաղաքական շրջանակաների հետ հանդիպումներին եւ այլ հարցերի։

«alikonline.ir» - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակի ղեկավար Վիկտոր Սողոմոնեանը «168.am»-ի հետ հեռախօսազրոյցում պատասխանել է Ռ. Քոչարեանի՝ հասարակական-քաղաքական շրջանակաների հետ հանդիպումներին եւ այլ հարցերի։

 

- Պարոն Սողոմոնեան, երէկ` օգոստոսի 31-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի ծննդեան տարեդարձի կապակցութեամբ բազմաթիւ շնորհաւորանքներ էք ստացել: Եղե՞լ են արդեօք շնորհաւորանքներ Հայաստանի պետական պաշտօնեաներից:

- Այո: Ե՛ւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, ե՛ւ նախկին ու ներկայ պաշտօնեաներից, մեր հին ու նոր գործընկերներից եւ զինակիցներից, հասարակ քաղաքացիներից, Արցախի Հարնրապետութիւնից, արտերկրից: Օգտւելով առիթից կը ցանկանայի նախագահ Քոչարեանի անունից շնորհակալութիւն յայտնել բոլորին` ջերմ խօսքերի ու բարեմաղթանքների համար:

 

- Դուք ասել էք, որ Ռոբերտ Քոչարեանը որոշակի խորհրդատւութիւններ է անցկացնում տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների հետ: Այդ հանդիպումները շարունակւո՞ւմ են:

- Շարունակւում են, թէեւ գալիք շաբաթ մի փոքր դադար ենք ունենալու: Նախագահ Քոչարեանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից ու վերադառնալուն պէս կը շարունակի քննարկումները ձեւաւորւող քաղաքական պլատֆորմի վերաբերեալ:

 

- Իսկ ի՞նչ նպատակով է մեկնում Քոչարեանը, եւ արդեօք նա իրաւունք ունի՞ բացակայել Հանրապետութիւնից:

- Այո, ունի: Վերաքննիչ դատարանի որոշումից յետոյ նախագահ Քոչարեանի տեղաշարժի վերաբերեալ որեւէ սահմանափակում չկայ: Այնուամենայնիւ, իր ուղեւորութեան ժամկէտների ու պատճառների մասին Ռոբերտ Քոչարեանն անձամբ` փաստաբանների ներկայութեամբ, գրաւոր դիմումով տեղեակ է պահել քննչական մարմնին:

 

Անցած մի քանի օրերի ընթացքում Ռոբերտ Քոչարեանը միանգամից երկու հարցազրոյց տւեց ռուսական ԶԼՄ-ներին: Ինչո՞վ է սա պայմանաւորւած: Տպաւորութիւն է, որ յատուկ էք կանգ առնում հէնց ռուսական մեդիայի վրայ:

- Նախ պէտք է արձանագրել, որ ռուսական մեդիաները յատուկ ուշադրութեան կենտրոնում են պահում Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնները: Ակներեւ է, որ այդ ԶԼՄ-ների լսարանը նման պահանջարկ ունի: Հէնց դրանով է պայմանաւորւած նրանց ակտիւութիւնը եւ դա միանգամայն հասկանալի է: Բայց, վերադառնալով Ձեր հարցին, պէտք է նշեմ, որ ընտրութիւն կատարելու մեր սկզբունքը որեւէ կերպ պայմանաւորւած չէ այս կամ այն ԶԼՄ-ի գրանցման վայրով կամ լրագրողի ազգութեամբ: Մենք հարցազրոյցի բազմաթիւ առաջարկներ ունենք, ինչպէս հայաստանեան, ռուսական, այնպէս էլ եւրոպական ԶԼՄ-ներից:

Ընտրութիւն կատարելիս փորձում ենք բազմազանեցնել հանրութեան հետ հաղորդակցւելու ֆորմատները` մեզ եւ տւեալ ԶԼՄ-ին առաւել յարմար ժամանակացոյցով: Ռուսական «NTV»-ի հետ հարցազրոյցը հեռուստատեսային էր, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ` ռադիոհարցազրոյց էր: Առաջիկայում նաեւ այլ ձեւաչա­փե­րով հանդէս կը գանք:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։