Հա

Քաղաքական

02/09/2018 - 11:30

Գագիկ Համբարեան. «Նիկոլ Փաշինեանին չի հաւատում ո՛չ Եւրոպան, ո՛չ Ռուսաստանը»

Հայաստանի արտաքին քաղաքականութեան ոլորտում նոր իշխանութիւնների պաշտօնավարման օրօք շատ խնդիրներ կան:

«alikonline.ir» - Հայաստանի արտաքին քաղաքականութեան ոլորտում նոր իշխանութիւնների պաշտօնավարման օրօք շատ խնդիրներ կան:

Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Գագիկ Համբարեանը:

«Ցաւօք, այն բանից յետոյ, ինչ Նիկոլ Փաշինեանը եկաւ իշխանութեան, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը խիստ կասկածամիտ է դարձել Հայաստանի արտաքին կողմնորոշման հարցում: Ռուսաստանը բացայայտ ցոյց տւեց իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինեանի նկատմամբ: ՀՀ իշխանութիւնները կոպիտ սխալ թոյլ տւեցին, երբ փորձեցին ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովին ձերբակալել»,- ասաց Համբարեանը:

Քաղաքագէտը նշեց, որ Կրեմլի պաշտօնական կայքում տեղադրւել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախօսազրոյցի մանրամասները, ինչը պատահական լինել չէր կարող: Ըստ Համբարեանի՝ այդպիսով Ռուսաստանը յստակ ուղերձ էր յղում ՀՀ գործող իշխանութիւններին:

«Դա արւեց ոչ թէ Քոչարեանի մամուլի խօսնակի կողմից, այլ Կրեմլի: Սա ո՞նց կարող է պատահական լինել: Յունիսի 1-ին Նիկոլ Փաշինեանի ծննդեան օրն էր, բայց Պուտինն ու Մեդւեդեւը չէին էլ շնորհաւորել: Սա կարող է շատերի կողմից ոչ էական դիտարկւել, բայց որպէս պատմաբան ես սա էական դետալ եմ համարում: Պաշտօնական Մոսկւան շարունակում է ցոյց տալ, որ բացարձակ չի վստահում Նիկոլ Փաշինեանին անգամ նրանից յետոյ, երբ ՀՀ-ը չմասնակցեց ՆԱՏՕ-ի զօրավարժութիւններին»,- ասաց Գագիկ Համբարեանը:

Քաղաքագէտի խօսքով՝ Ռուսաստանը չի հաւատում, որ Հայաստանը ռուսամէտ արտաքին քաղաքականութիւն է վարում:

«Նիկոլ Փաշինեանը իշխանութեան գալուց յետոյ յայտարարեց, որ շարունակելու են վարել այն արտաքին քաղաքականութիւնը, որը եղել է նախորդների ժամանակ: Սա ենթադրում էր սերտ համագործակցութիւն ՌԴ-ի հետ: Բայց նայէ՛ք, թէ ովքեր են Նիկոլ Փաշինեանի կառավարութեան անդամները: Ռուսական մամուլը պարբերաբար գրում է, որ նրանց մեծ մասը արեւմտեան բուհեր են աւարտել, արեւմտեան գաղափարախօսութիւն են տարածում, համագործակցել են հակառուսական կողմնորոշում ունեցող խոշոր ՀԿ-ների հետ, ժամանակին մասնակցել են հակապուտինական հանրահաւաքների: Սա չի կարող իր ազդեցութիւնը չունենալ»,- մանրամասնեց նա:

Աւելին, ըստ Գագիկ Համբարեանի, Արեւմուտքն էլ «կուլ չտւեց խայծը, որ Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ կարող է լինել արտաքին քաղաքականութեան փոփոխութիւն»:

«Արեւմուտքը յիմար չէ, լաւ հասկանում են, որ եթէ ուզում ենք փոխել արտաքին կողմնորոշումը, ուրեմն առաջին հերթին երկրից հանելու ենք ՌԴ ռազմական բազան, ինչպէս դա արեց Վրաստանը: 3 ռուսական ռազմաբազա վրացական իշխանութիւնների կողմից հանւեց: Բայց մենք նման բան չենք անում, դրա համար էլ Եւրոպան խայծը կուլ չի տալիս: «Թաւշեայ յեղափոխութիւնը» չի ազդել արտաքին քաղաքական վեկտորի վրայ: Ի՞նչ ենք ակնկալում, որ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան գալուց յետոյ Եւրոպան քսակները բացի ու փողե՞ր տայ: Եւրոպան յիմար չէ, իրենք չեն հրճւի, որ Հայաստանում փոփոխութիւններ են եղել: Կոնկրետ քայլեր են պէտք, թոզ փչելով չէ»,- շեշտեց Գագիկ Համբարեանը:

Քաղաքագէտը շեշտեց, որ Նիկոլ Փաշինեանին չի հաւատում ո՛չ Եւրոպան, ո՛չ Ռուսաստանը:

Յարակից լուրեր

  • Ժողովրդին մեղադրելու արւեստը
    Ժողովրդին մեղադրելու արւեստը

    Ով ինչ ուզում է ասի,  մեր ժողովուրդը միշտ լաւն է ու այդպէս էլ պիտի լինի։ Սա այսպէս է, որովհետեւ մեր ժողովուրդը մեր ուժի, մտքի, աշխատանքի եւ ստեղծագործութեան միակ աղբիւրն է։ Սա այսպէս է, որովհետեւ ժողովուրդը մեր անցեալի, ներկայի ու ապագայի թէ՚ ներշնչարանն է եւ թէ ապաւէնը։ Եւ լինենք անկեղծ ու խոստովանենք, թէ  այս համոզումն ու հաւատքը հետեւողականապէս ունեցել է եւ ունի միայն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը։

  • Ասք 800 հազար անբանի, 350 հազար ճռռացողի եւ վարչապետի տւայտանքների մասին
    Ասք 800 հազար անբանի, 350 հազար ճռռացողի եւ վարչապետի տւայտանքների մասին

    Եթէ մարդ չգիտենայ, թէ գործազրկութեան համար ինչքան նպաստ է ստանում մէկ ընտանիքը, Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան նկատմամբ կը լցւի անհուն երախտագիտութեամբ. ուրիշ այդ ո՞ր պետութիւնն է բնակչութեան գրեթէ 30 տոկոսին (ըստ վարչապետ Փաշինեանի՝ 800 հազար մարդ) վճարում գործազրկութեան նպաստ: 

  • Դատելով Նիկոլ Փաշինեանի խօսքերից` նա լուծման ձեւերը դեռ այնքան էլ չի պատկերացնում
    Դատելով Նիկոլ Փաշինեանի խօսքերից` նա լուծման ձեւերը դեռ այնքան էլ չի պատկերացնում

    Քանի որ մեր յարգարժան վարչապետի պաշտօնակատարը 800,000 «պորտաբոյծների» մասին կարեւոր յայտնագործութիւն արեց, երէկ էլ մեծ մասդ հասցրեցիք ձեր կարծիքը դրա մասին բուռն արտայայտել, մի քանի միտք էլ ես ձեր հետ կիսւեմ։

  • Ինչպէ՞ս խօսել հայրենադարձութեան մասին, եթէ հայրենադարձութեան հայեցակարգ չկայ. Ռուզաննա Առաքելեանի հարցը` Փաշինեանին
    Ինչպէ՞ս խօսել հայրենադարձութեան մասին, եթէ հայրենադարձութեան հայեցակարգ չկայ. Ռուզաննա Առաքելեանի հարցը` Փաշինեանին

    ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Ռուզաննա Առաքելեանն այսօր ԱԺ նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի հետ հարցուպատասխանի շրջանակներում ուշադրութիւն հրաւիրեց հայաստանեան մարզերի եւ գիւղերի վիճակին` հնչեցնելով երկու հարց:

  • Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
    Նիկոլենց «իզմ»-ի հետքերով

    «Իզմ»-երու ժամանակաշրջանը անցած է, յայտարարած էր Փաշինեան, ու խուսափած ինքզինք ու իր ղեկավարած ուժը գաղափարական առումով դասակարգելէ։ Անցումային շրջանի շեմին՝ գուցէ կարելի էր ժամանակաւորապէս անտեսել այդ անհեթեթ խուսանաւումը. քաղաքական կեանքի բնականոնացման եւ մօտալուտ ամբողջական իշխանափոխութեան լոյսին տակ, սակայն, էապէս կարեւոր է պարզել առաջատար ուժի գաղափարական ու արժէհամակարգային ընկալումները։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։