Հա

Քաղաքական

02/09/2018 - 14:30

ՀՀ նախագահ. «Անկախութեան հռչակագրով դրւեց Արցախի պետականաշինութեան հիմքը»

Սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետութեան օրւայ կապակցութեամբ, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետութեան օրւայ կապակցութեամբ, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել:

Ուղերձում մասնաւորապէս ասւած է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

1991 թւականին ընդունւած պատմական փաստաթղթով հռչակւեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: Անցած աւելի քան քառորդ դարը փորձութեան, յաղթանակների ու պետականաշինութեան յագեցած ժամանակահատւած էր: Այս ողջ ընթացքում ձեզ մշտապէս պահպանել եւ ոգեւորել է ազատ ապրելու, պայքարելու եւ յաղթելու կամքի ուժը, որը համահայկական երազանքը դարձրեց իրականութիւն:

Անկախութեան հռչակագրով դրւեց Արցախի պետականաշինութեան հիմքը: Այսօրւայ տօնական մթնոլորտում երախտագիտութեամբ վերստին յիշում ենք նրանց, ովքեր ձեւաւորեցին այն, ովքեր կռեցին պետականութիւնը, ովքեր յանուն նրա կեանք, առողջութիւն զոհաբերեցին:

Նրանց մասին մտածելով, նրանց յարգանքի տուրք մատուցելով, նրանց մեծարելով՝ մենք զգում ենք ժամանակի միջից յղւող պատգամը Արցախի այսօրւայ քաղաքացուն, այսօրւայ զինւորին, մեր ողջ ժողովրդին՝ պաշտպանել ու հզօրացնել երկիրը, պետութիւնը, լինել միասնական Հայաստան, Արցախ եւ Սփիւռք:

Այդ միասնականութեան լաւագոյն վկայութիւնն Արցախի այսօրւայ անկախ հանրապետութիւնն է, որը վստահօրէն առաջ է ընթանում ազատութեան ու ժողովրդավարութեան ճանապարհով՝ շարունակական յաջողութիւններ արձանագրելով պետականաշինութեան գործընթացում:

Շնորհաւորելով համահայկական տօնի՝ Արցախի անկախութեան հռչակման 27-րդ տարեդարձի առթիւ՝ մաղթում եմ խաղաղութիւն, բարեկեցութիւն եւ հաստատուն հաւատ ապագայի հանդէպ»: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։