Print this page
02/09/2018 - 14:50

Բակօ Սահակեանն ու Արմէն Սարգսեանը մասնակցել են Արցախի անկախութեան հռչակման 27-րդ տարեդարձին նւիրւած միջոցառումներին

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանն ու ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը սեպտեմբերի 2-ին մասնակցել են Արցախի Հանրապետութեան անկախութեան հռչակման 27-րդ տարեդարձին նւիրւած տօնական միջոցառումներին:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանն ու ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը սեպտեմբերի 2-ին մասնակցել են Արցախի Հանրապետութեան անկախութեան հռչակման 27-րդ տարեդարձին նւիրւած տօնական միջոցառումներին:

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութիւնից, նախագահ Սահակեանը ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հետ միասին այցելել է Ստեփանակերտի յուշահամալիր, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրել Արցախի անկախութեան ու ազատութեան համար զոհւած ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի շիրիմներին:

Միջոցառումներին մասնակցել են նաեւ ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասեանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսեանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտօնեաներ, ներկայացուցիչներ Սփիւռքից եւ հիւրեր արտերկրից:

Յարակից լուրեր