Հա

Քաղաքական

03/09/2018 - 11:23

Քոչարեանի վերադարձն ուշացած է, բայց եւ՝ ոչ անհեռանկար. ի՞նչ են ասում փորձագէտները

ՀՀ վարչապետը նախկինի պէս դեռ վայելում է ընտրազանգւածի զգալի մասի աջակցութիւնը։ Բայց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններից առաջ ֆորսմաժորային իրավիճակները բացառւած չեն։

«alikonline.ir»- ՀՀ վարչապետը նախկինի պէս դեռ վայելում է ընտրազանգւածի զգալի մասի աջակցութիւնը։ Բայց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններից առաջ ֆորսմաժորային իրավիճակները բացառւած չեն։

ՀՀ երկրորդ նախագահի վերադարձը քաղաքականութիւն եւ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններին մասնակցելու նրա մտադրութիւնը ոչ միանշանակ էր ընկալւել հասարակութեան եւ փորձագիտական շրջաններում։ Քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանն, օրինակ, կարծում է, որ Ռոբերտ Քոչարեանն ուշացրել է քաղաքականութիւն իր վերադարձը։ Ինչպէս «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում նշեց փորձագէտը, պետութեան նախկին ղեկավարն իր վերադարձի մասին առնւազն 5 տարի առաջ պէտք է յայտնէր։

«Այն ժամանակ նրա դիրքերն աւելի ամուր  կը լինէին։ Այսօր, «թաւշեայ յեղափոխութիւնից» յետոյ, երբ իշխանութիւնը նոր է փոխւել, եւ այդ իշխանութեան վարկանիշը բաւական բարձր է, Քոչարեանի շանսերը նւազագոյն են։ Նրա վերադարձը հասարակութեան համար անհասկանալի է դառնում»,- նշեց Բոզոյեանը։

Երկրորդ նախագահն աւելի վաղ «Sputnik» Արմենիայիn տւած բացառիկ հարցազրոյցում յայտարարել էր, որ կը մասնակցի ապագայ խորհրդարանական ընտրութիւններին, իր շուրջը համախմբելով նրանց, ովքեր յիշում են իր նախագահութեան տարիները եւ այդ տարիների տնտեսական զգալի ձեռքբերումները։

Միեւնոյն ժամանակ Բոզոյեանը, կարծում է, որ եթէ երկրորդ նախագահը վերադառնար Սերժ Սարգսեանի օրoք, դառնալով նրա սփարինգ-գործընկերը, ապա նա յաջողութեան հասնելու աւելի մեծ շանսեր կունենար։ Հաշւի առնելով Սարգսեանի կառավարումից հասարակութեան դժգոհութիւնը, Քոչարեանը կը կարողանար իր կողմը քաշել ընտրազանգ6ածի զգալի հատւածին։

«Սակայն այսօր մարդիկ սատարում են Նիկոլ Փաշինեանին, որը փաստօրէն կարողացաւ յաղթել Սարգսեանին։ Եւ այս պայմաններում Քոչարեանի վերադարձն ընկալւում է  որպէս քրէական հետապնդումից խուսափելու փորձ։ Նրա գործողութիւններում աւելի շատ անձնական մոտիւացիա կայ, քան զուտ քաղաքական»,- աւելացրեց Բոզոյեանը։

Սակայն, միեւնոյն ժամանակ, Քոչարեանի յաջողութիւնը կախւած է նրանից, թէ որքան երկար Փաշինեանը կը կարողանայ պահպանել իր բարձր վարկանիշը։  Եթէ տնտեսութեան, սոցիալական ոլորտում վարչապետի քաղաքականութիւնը շարունակի համապատասխանել հանրութեան մեծ մասի սպասումներին եւ պահանջմունքներին, ապա Քոչարեանը հազիւ թէ ՀՀ ԱԺ ընտրութիւններին յաջողութիւն գրանցի։

Եթէ Փաշինեանը մինչ այդ լուրջ սխալներ թոյլ տայ, ապա երկրորդ նախագահի հնարաւորութիւնները կը մեծանան։

Նրա խօսքով`  այժմ դժւար է կանխատեսել, թէ արդեօք Փաշինեանի կառավարութիւնը կը կարողանայ յաջողութիւնների հասնել, թէ ոչ։ Վարչապետ ընտրւելուց 100 օր անց, էյֆորիան դեռ պահպանւում է։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրութիւնները ենթադրաբար կանցկացւեն 2019 թւականի ապրիլին։

Քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանի կարծիքով` Քոչարեանի շանսերը միանշանակ զրոյական գնահատել չի կարելի։  Քանի որ արտահերթ ընտրութիւններից առաջ, ներքաղաքական լանդշաֆտը կարող է լուրջ փոփոխութիւններ կրել։

Արտահերթ ընտրութիւններից առաջ յեղափոխական էյֆորիան կը նւազի, եւ իշխանութեան հասցէին քննադատութիւնը զգալիօրէն կուժեղանայ։ Եւ չի բացառւում, որ երկրորդ նախագահը կօգտւի այդ իրավիճակից։

Սակայն միեւնոյն ժամանակ փորձագէտը գրեթէ անհնար է համարում այն, որ Քոչարեանը կը կարողանայ իշխանութիւնից դուրս մղել Նիկոլ Փաշինեանի թիմին։

«Գործող իշխանութեան բոլոր թերութիւնների հետ մէկտեղ, այն զգալի ընտրազանգւած եւ վարչարարական ռեսուրսներ ունի։ Բացի այդ եւս մէկ սցենար կայ, որն այժմ այդքան էլ քիչ հաւանական չէ։ Երկրորդ անգամ Քոչարեանի կալանաւորումը։ Սա եւս կարեւոր գործoն է, որը պէտք չէ անուշադրութեան մատնել»,- նշեց Բադալեանը։

Բայց պէտք է նաեւ հաշւի առնել, որ եթէ Երեւանի քաղաքապետի ընտրութիւններին յաղթի Նիկոլ Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն, այդ հանգամանքը ՀՀ ԱԺ ընտրութիւններին Փաշինեանի համար լրացուցիչ յաղթաթուղթ կը դառնայ։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։