Print this page
03/09/2018

Արդեօք ի շրջանս իւր

Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. «Քիչ առաջ կարդացի ՔՊ-ի Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարութեանի խօսքը․ «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտօնական յայտարարել, չնայած գիտէք, բայց պէտք է ասեմ , այո մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք յաջողութիւն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են․․․մեր թիմի դէմը խաղ չկայ»։

«alikonline.ir»- Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. «Քիչ առաջ կարդացի ՔՊ-ի Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարութեանի խօսքը․ «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտօնական յայտարարել, չնայած գիտէք, բայց պէտք է ասեմ , այո մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք յաջողութիւն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են․․․մեր թիմի դէմը խաղ չկայ»։

Հետաքրքիր է,ընտրութիւններին մասնակցող քաղաքական ուժերից, որոնք են «սեւ» ուժերը։ Յիշում եմ 90-ական թւականներին նման արտայայտութեան հեղինակին, ՆԳ նախարարար, հետագայում Երեւանի քաղաքապետ Վանօ Սիրադեղեանին։ Մի՞թէ հերթական անգամ պատմութիւնը կրկնւելու է:

ՔՊ-ի աւագանու ցուցակում ինձ համար համակրելի թեկնածուներ կան։ ։ Կուզենայի նրանց կարծիքն իմանալ, արդեօ՞ք նրանք համաձայն են այս ձեւակերպման հետ։ Նրանցից է Նարինէ Թուխիկեանը, անցեալ տարի «Խաւարում» ցուցահանդէսի կազմակերպիչը։ Ցուցահանդէսի կարգախօսն էր՝ պատմութիւնը կրկնւելու սովորութիւն ունի․․․»:

 

Յարակից լուրեր