Հա

Քաղաքական

04/09/2018 - 08:45

Պեսկովը հաստատել է սեպտեմբերի 8-ին Մոսկւայում Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինեանի հանդիպումը

Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցութիւնները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը կը հանդիպեն Մոսկւայում:

«alikonline.ir»- Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցութիւնները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը կը հանդիպեն Մոսկւայում: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ հաղորդում է ռուսական «Իզւեստիա»-ն՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին յղումով:

Պարբերականը նշում է, որ սա վարչապետի պաշտօնում Նիկոլ Փաշինեանի երրորդ հանդիպումն է ՌԴ նախագահի հետ: Առաջին անգամ Պուտինն ու Փաշինեանը երկկողմ հանդիպում են անցկացրել մայիսի 14-ին Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ:

ՌԴ նախագահի ու ՀՀ վարչապետի երկորդ հանդիպումը տեղի է ունեցել յունիսի 13-ին Մոսկւայում: Այդ ժամանակ Նիկոլ Փաշինեանն աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ՝ ներկայ գտնւելու ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան բացման հանդիսաւոր արարողութեանն ու առաջնութեան առաջին խաղին:

Յիշեցնենք, որ աւելի վաղ Պուտինի ու Փաշինեանի հերթական հանդիպմանն անդրադարձել էր նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը՝ յայտնելով, որ մօտ ժամանակներս ծրագրւած է եւս մէկ հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի միջեւ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։