Հա

Քաղաքական

04/09/2018

Քաղաքական դիակների վերակենդանացման ձախորդ փորձերը

Երեւանի աւագանու (Քաղաքապետական) արտահերթ ընտրութիւններում ՀՅԴ ցուցակը գլխաւորող Միքայէլ Մանուկեանին զրպարտելու կոչւած, Լեւոն Տէր-Պետրոսեանի խոսափողներ, «1in.am» կայքի ու «Ժամանակ» թերթի «տեղեկատւական-լուսաբանական» գերակտիւութիւնը մեղմ ասած՝ զարմանքի տեղիք է տալիս: Եւ առաջին հերթին ու գլխաւորաբար՝ պահի ու պայմանների ընտրութեան տեսակէտից:

Հ. ՍԵՊՈՒՀ

 

Երեւանի աւագանու (Քաղաքապետական) արտահերթ ընտրութիւններում ՀՅԴ ցուցակը գլխաւորող Միքայէլ Մանուկեանին զրպարտելու կոչւած, Լեւոն Տէր-Պետրոսեանի խոսափողներ, «1in.am» կայքի ու «Ժամանակ» թերթի «տեղեկատւական-լուսաբանական» գերակտիւութիւնը մեղմ ասած՝ զարմանքի տեղիք է տալիս: Եւ առաջին հերթին ու գլխաւորաբար՝ պահի ու պայմանների ընտրութեան տեսակէտից: Այլապէս՝ ՀՀՇ-ՀԱԿ-ամէտ շեփորահարների հակադաշնակցական մոլուցքը պարզ է ու մէկին, արդէն 25 տարիներ ի վեր…

… 1994 թւականին Երեւանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստեանին սպանելու մեղադրանքի (հետագային չապացուցւած ու յօդս ցնդած) մասին 24 տարի անց կրկին յիշաչարող երկւորեակ ԶԼՄ-ները «արդարութեան վերականգնման» մասին են բարձրաձայնում…

Հետաքրքիր նմանութեամբ, պահը նպաստաւոր տեսնող այս «արդարամիտները» 10 տարի անց 2008-ի մարտի 1-ի հարցով նոյնպթս արդարահատոյց են ձեւանում, չարաշահելով ժողովրդի զգացմունքները այդ ողբերգական իրադարձութեան վերաբերեալ:

… Գողերին բռնելուն ոչ ոք, երբեք, դէմ չի եղել, սակայն, ժողովրդական օրինաչափութիւնը միշտ էլ յուշել է «գողին բռնեք» բարձրաձայնողների ու առաջինը ճչացողների խայտառակւելու մասին…, ինչպէս որ դա եղաւ 1995 թւականին, երբ նոյն Միքայէլ Մանուկեանը մէկամեայ շինծու մեղադրանքից ու կալանքից յետոյ անպարտ ու ազատ արձակւեց: Իսկ այդ ժամանակ յայտնի ու խայտառակւող «գող բռնողը» ոչ այլ ոք էր քան՝ ԱԱԾ տեղակալ տխրահռչակ ԿԳԲ-ական Գուրգէն Եղիազարեան կոչեցեալը, որն օրերս կրկին յիշել է իր դաւադիր կարիերայի մասին: Համբարձում Գալստեանի իսկական սպանողը, սակայն, այդպէս էլ չբացայայտւեց, բայց… այժմ էլ, 24 տարի անց՝ «գողին բռնեք» ճչացողները բացայայտ՝ զուր փորձեր են անում ժողովրդին մոլորեցնելու իրենց հնամենի ոճով ու իւրայատուկ պատեհապաշտութեամբ:

… Հերթական չարաշահումն էլ անշուշտ, պայմանաւորւած է Հայաստանեան ներքաղաքական նոր իրադարձութիւններով, որոնք էլ պատեհապաշտ եւ ապազգային տարրերի համար (թէկուզ ժամանակաւոր) ստեղծում են այն ենթահողը, որտեղ սկսում է աշխատել «պղտոր ջրից ձուկ որսալու» մեխանիզմը՝ նախ որպէս քաղաքական դիակներ վերակենդանանալու, ապա իրենց հակադաշնակցական մոլուցքին յագուրդ տալու համար…:

2 սեպտ. 2018 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։