Print this page
04/09/2018 - 12:15

Հերթն հասաւ Տիգրան Սարգսեանին

«168 ժամ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. ««168 ժամ»-ի տեղեկութիւններով՝ իշխանութիւններն ակտիւօրէն նիւթեր են հաւաքում ՀՀ նախկին վարչապետ, Եւրասիական տնտեսական յանձնաժողովի (ԵՏՅ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսեանի դէմ, որպէսզի քրէական գործ հարուցւի նաեւ նրա դէմ:

«alikonline.ir» - «168 ժամ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. ««168 ժամ»-ի տեղեկութիւններով՝ իշխանութիւններն ակտիւօրէն նիւթեր են հաւաքում ՀՀ նախկին վարչապետ, Եւրասիական տնտեսական յանձնաժողովի (ԵՏՅ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսեանի դէմ, որպէսզի քրէական գործ հարուցւի նաեւ նրա դէմ:

Նոյն աղբիւրների հաւաստմամբ՝ նրա դէմ գործընթացը աւելի վաղ պէտք է սկսւէր, սակայն դրան խանգարել է Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովի դէմ յարուցւած գործից յետոյ Ռուսաստանից բուռն արձագանգը, որը ռուսական կողմից ընկալւեց որպէս ՀԱՊԿ-ի նպատակադրւած վարկաբեկման գործընթաց ՀՀ իշխանութիւնների կողմից»:

Յարակից լուրեր