Print this page
04/09/2018 - 12:20

«Ժողովուրդ». «Փաշինեանը նախագահի պաշտօնում տեսնում է Տէր-Պետրոսեանին»

«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառւում այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ՀՀ նախագահի պաշտօնում Արմէն Սարգսեանի փոխարէն նպատակադրւել է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանին:

«alikonline.ir» - «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառւում այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ՀՀ նախագահի պաշտօնում Արմէն Սարգսեանի փոխարէն նպատակադրւել է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանին:

Արմէն Սարգսեանին փոխարինելու ցանկութեան առկայութեան մասին խօսւում էր դեռ վաղուց՝ թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ: Սակայն հիմա, կարծես թէ, դրանք աւելի առարկայական են դարձել:

Ի վերջոյ, Արմէն Սարգսեանը լեգիտիմութեան խնդիր ունի՝ կապւած ՀՀ քաղաքացիութիւնից ժամանակին հրաժարւելու, Բրիտանիայի քաղաքացիութիւն ընդունելու, յետոյ կրկին ՀՀ քաղաքացի դառնալու հետ»:

Յարակից լուրեր