Print this page
04/09/2018 - 13:20

«Իրաւունք». «Ռուսական վերնախաւը չի ներել Խաչատուրովի կալանաւորումը»

«Իրաւունք»-ն իր այսօրւայ համարում գրում է. «Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը պնդում է, թէ հայ-ռուսական յարաբերութիւնները լաւ են, դեռ մի բան էլ աւելի են լաւանում, իրականութիւնն այլեւս անհնար է դառնում թաքցնել խօսքերի տակ: 

«alikonline.ir» - «Իրաւունք»-ն իր այսօրւայ համարում գրում է. «Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը պնդում է, թէ հայ-ռուսական յարաբերութիւնները լաւ են, դեռ մի բան էլ աւելի են լաւանում, իրականութիւնն այլեւս անհնար է դառնում թաքցնել խօսքերի տակ: «Իրաւունք»-ի հաւաստի աղբիւրների համաձայն՝ սկանդալը՝ կապւած նրա հետ, որ Հայաստանը կանչեց ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովին եւ մեղադրանք առաջադրեց, ապա գրաւի դիմաց նրա կալանքը փոխեցին, բոլորովին էլ չի «ներւել» ռուսական վերնախաւի կողմից: Աւելին՝ ՌԴ-ում գործող հայ խոշոր բիզնեսմեններին ամենաբարձր մակարդակով զգուշացւել է, որ այս կառավարութեանը չփորձեն ոչ մի կոպեկ փոխանցել:

ՌԴ-ում բնակւող շատ գործարարներ, նոյնիսկ առանց պատճառաբանութեան, սառեցրել են իրենց խոստացած կամ արդէն իսկ պլանաւորւած մշակութային եւ այլ ծրագրերն իրականանացնել Հայաստանում: Այս օրերին ՌԴ-ում հայ գործարարները բաւական մտահոգւած են ու վրդովւած, նեղ շրջանակներում անգամ նշում են, որ երբեք իրենց հետ այդ տոնով չեն խօսել»:

Յարակից լուրեր