Print this page
04/09/2018

«Ժողովուրդ». «Ոչինչ չեն յայտնաբերել, բայց որոշւել է Արթուր Աղաբէկեանի դէմ մի բան գտնել»

«Ժողովուրդ»-ն իր այսօրւայ համարում գրում է. «Սեպտեմբերի 1-ին՝ Արցախի Հանրապետութեան հռչակման 27-րդ տարեդարձից մէկ օր առաջ, ՀՀ Քննչական կոմիտէն հաղորդագրութիւն տարածեց, որ Արցախի հերոս Արթուր Աղաբէկեանին մեղադրանք է առաջադրւել այն բանի համար, որ նա, լինելով «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հիմնադրամի միջոցներն առանձին դէպքերում ծախսել է կանոնադրութեամբ սահմանւած նպատակներին ու խնդիրներին հակառակ:

«alikonline.ir» - «Ժողովուրդ»-ն իր այսօրւայ համարում գրում է. «Սեպտեմբերի 1-ին՝ Արցախի Հանրապետութեան հռչակման 27-րդ տարեդարձից մէկ օր առաջ, ՀՀ Քննչական կոմիտէն հաղորդագրութիւն տարածեց, որ Արցախի հերոս Արթուր Աղաբէկեանին մեղադրանք է առաջադրւել այն բանի համար, որ նա, լինելով «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հիմնադրամի միջոցներն առանձին դէպքերում ծախսել է կանոնադրութեամբ սահմանւած նպատակներին ու խնդիրներին հակառակ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութիւններով՝ սկզբում իրաւապահները փորձել են Արթուր Աղաբէկեանի անունը կապել գեներալ Մանուէլ Գրիգորեանի ու նրա դէմ հարուցւած քրէական գործի հետ, «տուշոնկաներ յայտնաբերելու» նպատակով խուզարկութիւն է իրականացւել անգամ Աղաբէկեանին պատկանող ընկերութիւններում:

Ու սա այն դէպքում, երբ Աղաբէկեանն ու Գրիգորեանը 2015 թւականից ի վեր միմեանց հետ չեն շփւում:

Աւելին, Աղաբէկեանի տանը որեւէ «տուշոնկա-զգուշչոնկա» չյայտնաբերելուց յետոյ որոշւել է ամէն դէպքում նրա դէմ մի բան գտնել:

Ու յիշել են Երեւանի աւագանու թեկնածու Անահիտ Բախշեանին, որը տարիներ շարունակ սեւեռւած յայտարարութիւններ է արել «Մարտիկ» հիմնադրամում իր կարծիքով տեղի ունեցած չարաշահումների մասին, եւ, ըստ էութեան, պատրաստ է ցանկացած պահի իրաւապահներին անհրաժեշտ ցուցմունքներ տալ»:

Յարակից լուրեր