Հա

Քաղաքական

05/09/2018 - 10:40

Նիկոլ Փաշինեանը ԵԱՀԿ գլխաւոր քարտուղարի հետ Արցախի հիմնախնդրի կարգաւորման գործընթացն է քննարկել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ) գլխաւոր քարտուղար Թոմաս Գրեմինգէրին: 

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ) գլխաւոր քարտուղար Թոմաս Գրեմինգէրին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարութեան մամուլի ծառայութիւնը:

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ հետ համագործակցութիւնը եւրոպական եւ տարածաշրջանային անվտանգութեան, ինչպէս նաեւ փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող այլ ոլորտներում եւ պատրաստ է շարունակել արդիւնաւէտ գործընկերութիւնը:

Ի թիւս այլ հարցերի, ՀՀ վարչապետը եւ ԵԱՀԿ գլխաւոր քարտուղարն անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգաւորման գործընթացին: Նիկոլ Փաշինեանը կարեւորել է ԵԱՀԿ եւ միջազգային հանրութեան ակտիւ ջանքերը՝ տարածաշրջանն աւելի անվտանգ դարձնելու ուղղութեամբ եւ ընդգծել, որ Հայաստանը  յանձնառու է ԼՂ հակամարտութիւնը բացառապէս խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան շրջանակում բանակցութիւնների միջոցով կարգաւորմանը:

Յարակից լուրեր

  • «Իրանի հետ անհրաժեշտ է կառուցողական երկխօսութիւն ծաւալել». Գերմանիայի ԱԳՆ
    «Իրանի հետ անհրաժեշտ է կառուցողական երկխօսութիւն ծաւալել». Գերմանիայի ԱԳՆ

    Գերմանիայի ԱԳ նախարար Հայկօ Մաասը Իրանի իր գոծընկերոջ՝ Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ հանդիպման ընթացքում, կարեւորոել է Իրանի հետ կառուցողական երկխօսութեան ծաւալումը: Այս մասին ասւած է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան թւիթերեան պաշտօնական միկրոբլոգում. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

  • «Փաստ». «Փաշինեանին Տէր-Պետրոսյանն է յուշել Քոչարեանին խաղից արագ հանելու գաղափարը»
    «Փաստ». «Փաշինեանին Տէր-Պետրոսյանն է յուշել Քոչարեանին խաղից արագ հանելու գաղափարը»

    «Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում բաւական շատ է խօսւում այն մասին, որ Նիկոլ Փաշինեանի տեսքով քաղաքական ասպարէզ է վերադարձել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը: Այդ խօսակցութիւններն աւելի ակտիւացան, երբ պաշտօններ ստացան ակնյայտ «լեւոնական» գործիչներ (Տիգրան Յակոբեան, Վլադիմիր Կարապետեան եւ այլն):

  • Զարիֆն հանդիպել է Մոգերինիի հետ
    Զարիֆն հանդիպել է Մոգերինիի հետ

    Միւնխէնում ընթացող անվտանգութեան համաժողովի շրջանակում Իրանի ԱԳՆ Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակի կապակացութեամբ. ՀՀ նախագահն ու վարչապետը շնորհաւորել են Հանրապետութեան նախագահին
    Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակի կապակացութեամբ. ՀՀ նախագահն ու վարչապետը շնորհաւորել են Հանրապետութեան նախագահին

    Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակի կապակցութեամբ, ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանը շնորհաւորական ուղերձներ են յղել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։